Մաքրվում է Գավառի ընդհանուր աղբավայրը

06.02.2017

<Գավառ քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում> ՀՈԱԿ-ի կողմից վերջին օրերին մաքրման աշխատանքներ են իրականացվում ընդհանուր աղբավայրում; Այստեղ աշխատում է մեկ միավոր տեխնիկա:Աղբավայրն ընդգրկում շուրջ 2հա տարածք, որտեղ օրական տեղափոխվում է շուրջ 15 տոննա աղբ: Աղբավայրը մաքրվում է ամեն տարի 2-3 անգամ: Ինչպես տեղեկացնում է <Գավառ քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում> ՀՈԱԿ-ի տնօրեն Յուրա Մինասյանը, նախորդ տարի աղբավայրը մաքրվել է 3 անգամ. սա պայմանավորված է տարածքում աղբի քանակով և շատ տեղափոխելու պարագայում մաքրման գործընթացը անխուսափելի է դառնում; Յուրա Մինասյանը նաև հավելում է, որ բացի այս, աղբավայրը համայնքից գտնում է 7,5կմ հեռավորության վրա, և աղբավայր անվնաս հասնելու համար պարբերաբար բարեկարգվում, իսկ ձմռանը նաև մաքրվում է դեպի աղբավայր տանող ճանապարհը:Թվարկաված աշխատանքները կատարվում է համայնքի բյուջեի միջոցներով:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx