Քննարկում «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում» թեմայով

08.02.2017

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի պատվերով <MRC> ընկերությունը Գավառի քաղաքապետարանում անցկացրեց ֆոկուս խմբային քննարկում «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում» թեմայով: Քննարկումն անցկացրեց փորձագետ Մարիետա Գալստյանը: Ֆոկուս խմբային քննարկմանը մասնակցում էին Գավառ քաղաքի 18-45 տարեկան տարիքային խումբն ընդգրկող արական սեռի ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացրեց փորձագետ Մարիետա Գալստյանը, քննարկումն օգտագործելով որպես հետազոտության գործիք, այն իրականացնող կազմակերպությունը նպատակ է հետապնդում վերլուծելու Գեղարքունիքի մարզում այս ոլորտում արձանագրված վիճակագրական տվյալները, ըստ որոնց սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թիվը բարձր է և անհանգստացնող: Հետազոտությունն իրականացվում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx