ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳԱՎԱՌԻ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԵՐԻ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԵՍԸ

01.08.2018

Գավառի ուսուցողական կենտրոնի կերպարվեստի և երգեղողության խմբակների սաները հանդես եկան հրաժեշտի ցերեկույթով: Այն կազմակերպել էր կենտրոնի խմբակավար Շուշան Կուռոյանը: Փոքրիկները ցերեկույթի ընթացքում հանդիսատեսին պատմեցին իրենց երազանքների, մանկական ընկալումների ու լուսավոր ապագայի ակնկալիքների մասին: Նրանք ներկայացան իրենց համար ցանկալի կերպարներով, ինչը հնարավոր է միայն այդ տարիքում և այդ կենտրոնում: Ցերեկույթի ավարտին փոքրիկներին բարի երթ մաղթեց և ավարտական հավաստագրեր հանձնեց կենտրոնի տնօրեն Մարիա Ղասաբօղլյանը: