ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի` ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

31.08.2018

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ.
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Գիտելիքն ու դպրությունը մեր ազգի համար միշտ էլ եղել են գերակա նպատակներ. և անգամ ամենադժվարին պայմաններում մենք կարողացել ենք կազմակերպել կրթության իրականացումը: 
Ցանկանում եմ որ այս ուսումնական տարին բոլորիդ համար նշանավորվի կարևոր ձեռքբերումներով, քանզի դրանցով են պայմանավորված մեր երկրի ու մեր ազգի գոյատևումն ու առաջընթացը: 
Առանձնահատուկ շնորհավորանքներս եմ ուղղում մեր առաջին դասարանցիներին, նրանց համար այս օրը հիշվելու է ամբողջ կյանքում և դառնալու է իրենց պատանեկության ամենավառ հուշերից մեկը: 
Բոլորիդ մաղթում եմ բարի երթ և կանաչ ճանապարհ. ուզում եմ, որ կարևորեք կրթության դերը ձեր կյանքում, միշտ սիրեք ու հարգեք ձեր ուսուցիչներին, լինեք մարդասեր, պիտանի մարդիկ դառնաք Գավառ քաղաքի ու մեր երկրի համար և արդարացնեք ձեր ծնողների ու մեր բոլորի հույսերը:

Լավագույն ցանկություններով` 
Գավառի քաղաքապետ Գուրգեն Երվանդի Մարտիրոսյան