Գավառը մասնակցել է արհեստների և արվեստների համահայկական փառատոնին

13.09.2018

Հայաստանին ու Արցախին բնորոշ  արհեստն ու արվեստը, ինչպես նաև ազգային խոհանոցը մեկտեղվել էր գեղատեսիլ Դիլիջանում, որտեղ  սեպտեմբերի 8-ին  կազմակերպվել էր <Մշակութային վերածնունդ> <Արհեստների և արվեստների համահայկական փառատոն: Այն անցակացվում էր 6-րդ անգամ և այս տարի արդեն միջազգային մակարդակով. Փառատոնին ներկայացված էին նաև Ճապոնիայի, Հնդկաստանի և Ռուսաստանի տաղավարները:

Փառատոնին ի թիվս Գեղարքունիքի մարզի 5 քաղաքների մասնակցում  էր նաև Գավառը: Առանձին տաղավարով ներկայացված էր խոհանոցը՝ քյավառի քյուֆթան, փախլավան, արիշտան և տարածքին բնորոշ այլ կերակրատեսակներ:

Փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեցան համտեսելու Գավառի տաղավարում ներկայացված ուտեսները;

Առանձին տաղավարներով տարածաշրջանի կերպարվեստի, գորգարվեստի նմուշների և դեկորատիվ կիրատական արվեստի ստեղծագործություններ ներկայացրին Գավառի մանկատունը, համայնքային կրթական կենտրոնը և Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը: Մշակութային կատարումով փառատոնին հանդես եկան նաև Գավառի դուդուկի դպրոցի սաները: