Հարգանքի տուրք՝ Մեծ շանսոնյեի հիշատակին

04.10.2018

«Դուք կգրավեք աշխարհը, քանի որ կարողանում եք հուզել», - մի անգամ ասել է Շառլ Դե Գոլը Ազնավուրին: Եվ նա գրավեց աշխարհը: Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրն իր երկրային կյանքի ընթացքում ոչ միայն նվաճեց աշխարհի սերը, այլև իր երկրի ու ազգի խաղաղության դեսպանը դարձավ; Մեծ հայրենասերի հիշատակի առթիվ Գավառ քաղաքում կազմակերպվեց ծաղկեդրման ու հիշատակի արարողություն, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի և Գավառի հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները, հանրակրթական դպրոցների աշակերտներն ու գավառցիները: 

Ծաղկեդրաման ու հիշատակի արարողությունը կազմակերպել էր Գավառի քաղաքապետարանը: Մեծ հայի նկարի առջև ծաղիկներ խոնարհեց նաև քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Նախաձեռնությանը մեծ սիրով ու ակնածանքով միացան նաև գավառցիները: Նրանք հրապարակով անցնելիս իրենց խոնարհումը բերեցին աշխարհահռչակ հայի հիշատակին:

տարանը: Մեծ հայի նկարի առջև ծաղիկներ խոնարհեց նաև քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Ողջ օրվա ընթացքում Գավառի կենտրոնական հրապարակում հնչեց ազնավուրյան մեղեդին, իսկ մարդկանց հոսքը գրեթե չդադարեց; 

Տեղեկացնենք նաև, որ Շառլ Ազնավուրի նկարը Գավառի կենտրոնական հրապարակում կլինի նաև վաղը, հոկտեմբերի 5-ին, իսկ հոկտեմբերի 6-ին ժամը 12-ին Գեղարքունյաց թեմի նախաձեռնությամբ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմատուցվի նաև հոգեհանգստյան կարգ: