ՖՐԱՆԿՈՖՈՆ ՄԹՆՈԼՈՐՏ՝ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

10.10.2018

Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանականերում Գավառի քաղաքային գրադարանում կազմակերպվել էր զրույց-զեկուցում՝ <Ֆրանսիական գոհարները> խորագրով; Միջոցառմանը ներկայացվեց ֆրանսիական պոեզիան 9-20-րդ դարերում, որտեղ իր ուրույն տեղն ուներ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Գրադարանի աշխատակիցները, ուսանողներն ու աշակերտները հայերեն և ֆրանսերեն լեզուներով ներկայացրին ֆրանսիական պոեզիան;նրանք հանդես եկան նաև երաժշտական կատարումներով: Առանձնահատուկ անդրադարձ եղավ Շառլ Ազնավուրի կյանքին ու գործին;Հնչեցին ազնավուրյան երգեր և խոսքեր, որոնք առավել տպավորիչ ու խորհրդավոր դարձրին մթնոլորտը: Անդրադարձ եղավ նաև հայ ֆրանսիական հարաբերություններին և շնորհանդեսի միջոցով վիրտուալ ճամփորդություն կատարվեց Ֆրանսիայում; Զրույց-զեկույցին հրավիրված էին Գավառի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ և քաղաքապետարանի աշխատակիցներ:  Միջոցառման ավարտին խոսքերով հանդես եկան հրավիրվածները: Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանը շնորհակալություն հայտնեց գրադարանի անձնակազմաին միջոցառումը կազմակերպելու համար, իսկ գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը կարևորեց ուսանողների, աշակերտների և ընդհանրապես ընթերցողների ներգրավումը այս միջոցառմանը, նշելով, որ մասնակցությունը լրացուցիչ տեղեկություններ է տալիս նրանց, իսկ մասնակիցներն էլ առավել հագեցած են դարձնում միջոցառման բովանդակությունը:Վերջում հրավիրվածները հնարավորություն ունեցան դիտելու նաև թեմատիկ ցուցադրություն: