ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԳԱՎԱՌԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ

23.11.2018

ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև ստեղծված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի ապակենտրոնացված համագործակցության «IRAPA» հարթակի նախաձեռնությամբ Գավառի՝ Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում վարպետաց դասեր անցկացրին Ֆրանսիային Լիոն քաղաքի <Կամպանի> պարի խմբի պարուսույցները: Նրանց հետ դպրոց էր այցելել նաև պարի խմբի հիմնադիր - ղեկավար Միշել Ալիեգայանը; Նրանք երկօրյա այցերի ընթացքում նախ ծանոթացան հայկական պարերին, արվեստի դպրոցում պարարվեստի դասավանդման մեթոդներին, այնուհետև, հայկական պարի շարժումների օգտագործմամբ, արվեստի դպրոցի պարարվեստի բաժնի սաներին սովորեցրին ֆրանսիական պարերի էլէմենենտներ; Ֆրանսիացիները շատ տպավորված էին Գավառի արվեստի դպրոցում ընդունելությունից և հույս հայտնեցին, որ դեևս առիթներ կունենան Գավառ այցելելու: