ԳԱՎԱՌԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ՄԵՂԵԴԻ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

28.11.2018

Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտներ Սամվել Խաչիկյանն ու Անի Խաչատրյանը մասնակցել են <Մեղեդի 2018> երգի հանրապետական 5-րդ մրցույթ-փառատոնին և արժանացել մրցանակների. Սամվել Խաչիկյանը մրցույթին հանդես է եկել <Փոփ> նոմինացիայում՝ կատարելով <Երևան> և <Շարմանկա> երգերը, իսկ Անի Խաչատրյանը նույն նոմինացիայում կատարել է  <LOVE> և <LISTEN> երգերը: .Սամվել Խաչատրյանը արժանացել է <Մեծ մրցանակի> /գրանտ պրի/, իսկ Անի Խաչատրյանը դարձել է առաջին կարգի դափնեկիր: Հաղթողների ուսուցչուհի  Աննա Գզրարյանի խոսքով Անին և Սամվելը ունեն մեծ ներուժ՝ իրենց լավագույնս դրսևորելու և հեղինակավոր փառատոններին մրցանակներ վերցնելու առումով: