Գեղարքունիքի մարզպետն ու Գավառի քաղաքապետը մասնակցել են Գավառի երաժշտական դպրոցում կայացած համերգին

20.02.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ու Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը մասնակցել են Գավառի՝ Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպված համերգին: Համերգի ընթացքում ներկայացվեց երաժշտության դերն ու նշանակությունը մարդու կյանքում: Առանձին- առանջին ներկայացվեցին երաժշտական գործիքների մասին տեղեկություններ և այս գործիքներով հնչեցին  համաշխարհային մեծերի գործեր, որոնք լավագույնս ներկայացվեցին դպրոցի մանկավարժների և աշակերտների մատուցմամբ:: Համերգի ավարտին մարզպետ Գնել Սանոսյանը խոսեց իր լավ տպավորությունների մասին, նա իր խոսքում մասնավորապես նշեց, որ «տպավորված է համերգով, սակայն շատ ափսոսում է, որ երաժշտական դպրոցի շենքային ու գույքային պայամնները բավարար չեն և չեն համապատասխանում սահմանված չափանիշներին»: Մարզպետը նշեց, որ կարվի հնարավոր ամենը դպրոցի հիմնանորոգումը շուտափույթ կազմակերպելու համար և այս դպրոցի մանկավարժներն ու աշակերտները հնարավորություն կունենան առավել հարմարավետ պայմաններում կազմակերպել դասապրոցեսը: Դպրոցի տնօրեն Արփինե Զարգարյանն էլ շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար և ևս մեկ անգամ կարևորեց երաժշտության դերը մարդու կյանքում;