ԳԱՎԱՌԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԴԱՓՆԵԿԻՐ

02.03.2019

2018 թվականի տարեվերջին«Մինորա մշակութային կենտրոնի» կողմից կազմակերպված «Նազանք» հանրապետական մրցույթ-փառատոնին մասնակցել է նաև Գավառի՝ Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի պարային համույթը: 2019թվականի փետրվարի 17-ին կայացել է մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը և արվեստի դպրոցի պարային համույթն ու համույթի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Հասասյանը արժանացել են պատվոգրի, մեդալի և խորհրդանշական մրցանակի: