ՎԱՆԻԿ ԱԼՄՈՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

07.03.2019

Գավառի ուսուցողական կենտրոնում կազմակերպվել էր նկարչական խմբակի սան, վեցամյա Վանիկ Ալմոյանի առաջին ցուցահանդեսը: Վանիկը նկարում է 5 տարեկանից, իսկ կենտրոն է հաճախում երեք ամիս; Ինչպես նշում է նրա ուսուցչուհի Էլմիրա Բոստանչյանը, Վանիկը կարճ ժամանակահատվածում յուրացրել է նկարչության հնարքները և այսօր արդեն ներկայանում է ցուցահնդեսով: Վանիկը աշխատում է մատիտներով և ջրաներկով, պատկերում է իր շրջապատի իրերն ու իր գաղափարները դարձնում նկարներ: Առաջին ցուցահանդեսի առթիվ Վանիկին շնորհավորեցին նրա հարազատները, կենտրոնի սաներն ու կենտրոնի տնօրեն Մարիա Ղասաբօղլյանը: