ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՄԵՆԱՀԱՄԵՐԳՈՎ

18.04.2019

Գավառի՝ Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի աշակերտ Խաչիկ Մանուկյանը հանդես եկավ մենահամերգով: Այն ուղեկցվեց արվեստի դպրոցի աշակերտների անհատական և խմբային կատարումներով. Խաչիկը ներկայացավ հայ և համաշխարային կոմպոզիտորների կատարումներով և նվագակցեց գործիքային ու երգային կատարումների: Համերգն անցավ հետաքրիր ու ջերմ մթնոլորտում: Հանդիսատեսին գեղեցիկ պահեր պարգևելու և մենահամերգին լավագույնս ներկայանալու համար դպրոցի տնօրեն Քրիստինե Բադեյանը պատվոգիր հանձնեց Խաչիկին և նրա ուսուցչուհի Մարգարիտա Գոզեյանին: Խաչիկին շնորհավորեցին նաև հյուրերը: