ԳԱՎԱՌԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

25.04.2019

Գավառի մարզադպրոցի ըմբշամարտիկների թիմը Երևանում մասնակցել է հունահռոմեական ըմբշամարտի բաց առաջնության և գրանցել հաջողություններ: 7 մարզիկներ գրավել են մրցանակային տեղեր և պարգևատրվել մեդալներով ու պատվոգրերով: Առաջին տեղի մրցանակի են արժանացել Գառնիկ Բադալյանը/52կգ/, Միշա Զարիբյանը/35կգ/, Նարեկ Ներսիսյանը/32կգ/  և Հրանտ Մովսիսյանը, 2-րդ տեղի մրցանակի են արժանացել Խաչիկ Իսրայելյանը/41կգ/ և Մանվել Աֆրիկյանը/22կգ/, 3-րդ տեղի մրցանակի է արժանացել Դավիթ Զաքոյանը/45կգ/: Գավառի մարզադպրոցի ըմբշամարտի մարզիչ Արմեն Ամիրյանը արժեվորում է մրցաշարում այսօրինակ արդյունքների ապահովումը և ասում, որ դրանք նպաստում են մարզիկների մարզական վիճակի բարելավմանը և ավելի հեղինակավոր մրցաշարերին առավել վստահ մասնակցությանը: