- 07.12.2019
- 06.12.2019
- 29.11.2019
Գավառում նշվեց քաղաքացու օրը
29.04.2019ՀՀ Քաղաքացու տոնին նվիրված Գեղարքունիքի մարզային միջոցառումը մարզկենտրոն Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում մեկնարկեց հեծանվավազքով ու ծառատունկով: Միջոցառմանը միացան նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավորներ և հյուրեր:
Հաջորդ միջոցառումը Գավառի մանկական այգում էր, որտեղ տեղի ունեցավ հանրային քննարկում՝ Իրազեկ քաղաքացի խորագրով: Որպես բանախոսներ հանդես եկան Իրազեկ քաղաքացի ՀԿ-ի նախագահ Դանիել Իոննիսյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի փոխքաղաքապետ Գրիգոր Բոշյանը, ԱԺ-ի Իմ քայլը խմբակցության պատգամավորներ, ովքեր պատասխանեցին նաև ներկաների հարցերին:
Այնուհետև Գավառի մարզադպրոցի սաները ներկայացրին սպորտային ցուցադրական ելույթներ: Առանձին տաղավարներով մարզի համայնքները ներկայացան Տես ու համտես» խորագրով մշակութային ու ուտեստային ցուցադրություններով, որի ընթացքում ներկայացվեցին մարզի համայնքների գյուղատնտեսական արտադրանքի տեսականին, ավանդական ու ժամանակակից բազմապիսի ուտեստներ, ճաշատեսակներ և այլ կերակուրներ:
Միջոցառման հաջորդ կանգառը ԳՊՀ-ն էր, որտեղ տեղի ունեցավ <Իրազեկ ուսանող> խորագրով քննարկում: Օրվա առիթով ցուցադրվեց նարև ֆիլմ: Գավառի քաղաքային գրադարոնւմ կազմակերպվել էր հանդում գրողների հետ և գրքի քննարկում: Իսկ Լևոն քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում կամերային երաժշտական թատրոնի դերասանները ցուցադրեցին <Անկոչ հյուրը> ներկայացումը: Գավառում ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները եզրափակվեցին բացօթյա ռոք համերգով, որը կրում էր <Միտքդ վառ պահիր> խորագիրը:
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)