ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՂԹԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ

29.04.2019

Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը ընդունել է Գեղարքունիքի մարզի «Արմֆայթինգ ֆեդերացիայի» Գավառի և Արծվաքարի մարզիկներին, ովքեր վերջերս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել են միջազգային մրցաշարի և գրավել մրցանակային տեղեր: Քաղաքապետը զրուցել է մարզիկների հետ և նրաց հանձնել պատվոգրեր ու դրամական պարգևներ:

Մարզիկները և նրանց մարզիկ Մանուկ Մխիթարյանը իրենց խոսքում նշել են, որ ոգևորված են քաղաքապետի ընդունելությունից և կանեն հնարավորը հաջորդ մրցաշարերում ևս իրենց քաղաքի անունը հնչեցնելու համար: Ի երախտագիտություն նման գնահատանքի՝ Մանուկ Մխիթարյանը քաղաքապետին է հանձնել Վրաստանի մարզական ընկերության կողմից իրենց տրված պատվո - գավաթը: