Գավառում անցկացվեց Կայուն Էներգիայի օր, որը կազմակերպվեց հունիսին ավանդաբար նշվող ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում

25.06.2019

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» (CoM East) ծրագրի և Գավառի համայնքապետարանի կողմից համատեղ կազմակերպված «Կայուն էներգիայի օր Գավառում» միջոցառման շրջանակում անցկացվեց «Կանաչ ապագա» խորագրով մանկապատանեկան ցուցահանդես -մրցույթ: Մրցույթին ներկայացված էին համայնքի արվեստի դպրոցի և այլ կրթօջախների սաների էներգախնայողության և վերականգնվող էներգետիկային առնչվող նկարները: Հաղթողները հուշանվերներ ստացան Ծրագրի և համայնքապետարանի կողմից:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» (CoM East) ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում: Ծրագրի հիմնական նպատակներն են. Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացումը, իրազեկության բարձրացումը, տեխնիկական աջակցությունը համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացում և դոնորների ներգրավումը: