ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻ ՉԵՄՊԻՈՆ ԳԵՎՈՐԳ ԱՖՐԻԿՅԱՆԻՆ

18.07.2019

Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանն ընդունել է հուլիսի 6-8-ը Բաթումում կայացած «Սևծովյան երկրների գավաթի բաց առաջնության» պարալիմպիկ ուժային եռամարտի հաղթող Գևորգ Աֆրիկյանին: Գևորգը պատմել է առաջնության և իր հաջողությունների մասին, նշելով որ ուժային եռամարտի 4վարժություններում էլ գրանցել է հաղթանակ և արժանացել մեդալների, հավաստագրերի ու գավաթի: Առաջին վարժությունը եղել է սեղմում պառկած դիրքից որում Գևորգը գրանցդել է «Իպսուի ռեկորդե». այս ֆեդարացիան առաջին անգամն է  գրանցել նշյալ մարզաձևից ռեկորդ; 2-րդ վարժությունը եղել է սեղմում պառկած դիրքից արագություն և քանակություն, 3-ռդը՝ մեկ ձեռքով ծանրության կտրում հատակիցև 4-րդը՝ ծալում - տարածում /բիցեպս/: Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյանի տեղեկացմամբ  Գևորգը իրեն դրսևորել է լավագույնս և աշխարհի շարժողական խմդիրներ ունեցողների համար իր հաղթանակով օրինակ ծառայել:

Գագիկ Սարոյանը միաժամանակ տեղեկացրեց, որ մրցույթին մասնակցել են 6 երկրների 10-ից ավելի թիմեր՝ շուրջ 200 մարզիկներով: Հայաստանը ներկայացել է 3 թիմով և թիմային հաշվարկով գրավել 1-ին տեղ: Գագիկ Սարոյանը նաև ներկայացնում է առաջիկայում Գևորգի մասնկցությամբ մրցաշարերը. առաջիկայում նախատեսվում է Գեղարքունիքի մարզում անցկացնել Ուժային եռամարտի Հայաստանի աջանություն, իսկ հոկտեմբերին Գևորգը Լեհաստանում մասնակցելու է Եվրոպայի և աշխարհի գավաթի առաջնություններին;

Գրիգոր Բոշյանը շնորհավորել է Գևորգին, շնորհակալություն փոխանցել Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանին և վստահեցրել, որ Գավառի համայնքապետարանը պատրաստ է աջակցել Գևորգին՝ հետագա բոլոր իր նախաձեռնություններում: