ԳԱՎԱՌԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՁԵՌՔԻ ԳՆԴԱԿԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԽԱՂԵՐԸ

24.07.2019

Հուլիսի 22-23-ը Գավառի մարզադպրոցում անցկացվել են ձեռքի գնդակի հանրապետական մրցաշարի եզրափակիչ խաղերը: Առաջնությանը մասնակցել են 4աղջիկների և 4 տղաների թիմեր: Եզրափակչում խաղացել է նաև Գավառի թիմը: Մրցաշարը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Այննվիրված է եղել ՀՀ անկախության 28-րդ տարեդարձին; Առաջնությունում տղաների թիմից հաղթել է Վանաձորինը, իսկ աղջիկներից՝ Երևանինը: Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության աշխատակից Ալեքսան Առաքելյանի տեղեկացմամբ, մրցումներն անցկացվում են կանոնակարգին համապատասխան և  դրանք նպատակ ունեն մասսայականացնելու և զարգացնելու այս սպորտաձևը: