ԳԱՎԱՌԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ԿԱՐԱՏԵԻՍՏՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

01.08.2019

Գավառի մարզադպրոցի ֆուլ կոնտակտ կարատեի թիմը վերջերս Ուռեկիում մասնակցել է «Սև ծովի գավաթի» միջազգային մրցաշարի: Թիմը ներկայացնող 4մարզիկներից 2-ը՝ Արտակ Մադոյանն ու Հովիկ Այվազյանը գրավել են 1-ին, իսկ Էրիկ Հովհաննիսյանն ու Էդվարդ Ներսիսյանը՝ 2-րդ տեղեր: Մարզիկները պարգևատրվել են դիպլոմներով և մեդալներով: Մարզիչ Կարեն Դավթյանի տեղեկացմամբ արդյունքները գոհացուցիչ են և աշխատանքներ են տարվելու մարզիկների մարզական որակները բարձրացնելու ուղղությամբ:Թիմի մարզիկներից Հովիկ Այվազյանի մասնակցության հովանավորությունն իրականացվել է Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի կողմից; Քաղաքապետն ընդունել է մարզիկին և շնորհավորել հաջողությունների առիթով; Իր հերթին մարզիկը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին՝ մրցաշարին իր մասնակցությունն ապահովելու համար;