«ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ` ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

17.09.2019

Գավառի՝ Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի աշակերտները մասնակցել են «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին և դարձել մրցանակակիրներ: Մրցանակների են արժանացել վոկալի բաժնի աշակարետները /դասատուներ՝ Լիա Տոնոյան, Հասմիկ Սեփոյան/, շվիահար Ավետիք Ղաջոյանը /դասատու՝ Տիգրան Գասպարյան/ և դհոլահարների համույթը /դասատու՝ Կարեն Եղոյան/; Դպրոցի տնօրեն Քրիստինե Բադեյանի տեղեկացմամբ, շատ ուրախալի է այն փաստը, որը դպրոցից միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցել են բազմաթիվ աշակերտներ, տարբեր բաժիններից և որ ամենակարևորն է զբաղեցրել են մրցանակային տեղեր: Նշենք, որ մրցանակակիր աշակերտները և նրանց ուսուցիչները արժանացել են համապատասխան դիպլոմների: