ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 210 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄՈՎ

16.10.2019

Խաչատուր Աբովյանի ծննդյան 210 ամյակին նվիրված միջոցառումները Գավառի քաղաքային գրադարանում մեկնարկեցին «Վերք Հայաստանի» վեպի թեմատիկայով և Հրաչյա Քոչարի «Հյուսիսային ծիածան» վիպակի հիման վրա նկարահանված «Հյուսիսային ծիածան» ֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմի դիտմանը հրավիրված էին Գավառի թիվ 2 և ավագ դպրոցների աշակերտներն ու պատմության ուսուցչուհիները, գրադարանի ընթերցողներ և Գեղարքունյաց թեմի նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանը; Ֆիլմի դիտումն ուղեկցեվեց քննարկումներով և Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունների ցուցադրություններով: ֆիլմում հոգևորականների կերպարների վերլուծությամբ հանդես եկավ Տեր Նշան քահանա Սարգսյանը, նա իր խոսքում նշեց, որ հոգևորականները նույնպես տարբեր վարքագծեր կարող են դրսևորել և հայոց պատմության մեջ մեզ հայտնի են հոգևորականի և մարտնչող և նահանջող տեսակները: Հայոց պատմության ոլորաններում հայի ինքնությանն ու հազարամյա պատմությանն անդրադարձան պատմության ուսուցչուհիները և աշակերտների հետ քննարկեցին ֆիլմի կերպարները: Գավառի քաղաքային գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը ֆիլմի դիտումից և քննարկումներից հետո կարևորեց այսօրինակ միջոցառման և ընհանրապես Աբովյանին նվիրված միջոցառումների կազմակերպումը, նշելով, որ դրանց շնորհիվ պահպանվում է կապը գրականության ու ընթերցողի հետ; Նա միաժամանակ հավելեց, որ ֆիլմի ցուցադրությամբ մեկնարկելու են Աբովյանի 210 ամյակին նվիրված միջոցառումները. դրանց շրջանակներում դեռևս իրականացվելու են զրույց - զեկույցներ, ցուցահանդեսներ և կլոր - սեղան քննարկումներ; Նարինե Նանագուլյանը առաջարկեց ծանոթանալ նաև Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունների ցուցադրությանը, որն առանձին ներկայացված էր: