ՍԵՅՎ ԴԸ ՉԻԼԴՐԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ ԳԱՎԱՌԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

21.10.2019

«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության Մերձավոր Արևելքի և Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Ջերեմի Ստոների գխվարությամբ և «Սեյվ դը չիլդրեն» հայաստանյան կազմակերպության ներկայացուցիչների ուղեկցությամբ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության տարբեր երկրների ներկայացուցիչներ այցելել էին Գավառի թիվ 5 մանկապարտեզ; Այցի հիմնական նպատակը` մանկապարտեզի շենքային և աշխատանքային պայմաններին ծանոթանալն էր: Այս մանկապարտեզ հաճախում են նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաներ և ստանում ներառական կրթություն: Հյուրերը շրջեցին խմբերում, ծանոթացան ծառայությունների որակին, այնուհետև իրենց տպավորությունները ներկայացրին աշխատաժողովի ընթացքում:Նշենք, որ մանկապարտեզի գործարկման ծրագիրը ֆինանսավորվել է այս կազմակերպության կողմից և նրանք հետաքրքրված էին ներդրումների արդյունավետությամբ: Գավառի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանը ներկայացրեց մանկապարտեզի գործունեության մանրամասները, ինչպես նաև ֆինանսական եղենակները; Ջերեմի Ստոները իր խոսքում նշեց, որտպավորված է իրականացվող աշխատանքներով և Գավառի թիվ 5 մանկապարտեզը, որպես ներառական կրթություն իրականացնող հաստատություն, լավագույններից է; Նա իր շնորհակալությունը հայտնեց մանկապարտեզի աշխատակազմին, տնօրեն Ալինա Խանդանյանի գլխավորությամբ և Գավառի համայնքապետարանին՝ համատեղ ու արդյունավետ աշխատանքի համար; Մանկապարտեզի գործունեության մասին իրենց տպավորությունները ներկայացրին նաև պատվիրակության՝ Ալբանիայի, Շվեցարիայի, Գերմանիայի, Հերցոգովինայի, Արգենտինայի ներկայացուցիչները, նշելով, որ խնդիրը համամարդկային է և պետք է միացյալ ուժերով անել հնարավորը՝ հատուկ խնդիրներ ունեցող երեխաների կրթությունը և հասարակության մեջ ինտեգրումը ապահովելու համար: