ԳԱՎԱՌԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՆ

29.11.2019

Նոյեմբերի 28-ին Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարողների կատարելագործման և զարգացման նպատակային ծրագրի գալա համերգը: Այն մեկնարկեց Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Արփինե Զարգարյանի ողջույնի խոսքով, որում նա նշեց, որ երաժշտական դպրոցը միշտ ուրախ է հյուրընկալել տաղանդավոր երիտասարտ երաժիշտներին, որոնց կատարումները լսելը հաճելի է և ուսուցողական:Իր հերթին  

Ծրագրի ղեկավար Ա. Բաբախանյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ներկայացրեց կատարումներով հանդես եկող երաժիշտներին: Ասենք, որ համերգի մասնակիցները բազմաթիվ միջազգային մրցույթ-փառատոների դափնեկրեր են և արդեն կայացած երաժիտներ:

Համերգի ընթացքումՀանդիսատեսը ունկնդրեց աշխարհահռչակ կոմպոզիտորների՝ դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար գրված հայտնի ստեղծագործություններ՝ տաղանդավոր երիտասարդ երաժիշտների կատարմամբ։ Համերգն անցավ ջերմ ու հաճելի մթնոլորտում: