ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ՆԱՐԵԿ ՍԱՔԵՅԱՆԸ՝ 2020ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ

23.01.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2020 թվականի թիվ 3 որոշման համաձայն հունվարի 18-ին Մարտունու մարզադպրոցում անցկացվել է Գեղարքունիքի մարզի 2002-2003 թվականներին ծնված երիտասարդների բռնցքամարտի մարզային առաջնություն՝ նվիրված Հայոց բանակի ստեղծման 28-րդ տարեդարձին: Բռնցքամարտի մարզային առաջնությանը մասնակցել են Մարտունի, Գավառ, Ճամբարակ, Լիճք, Ծովինար, Գեղհովիտ, Վարդաձոր, Արծվանիստ եւ Ակունք համայնքների երիտասարդ բռնցքամարտիկներ: Գավառի մարզադպրոցը ներկայացրել է Նարեկ Սաքեյանը /75 կգ քաշային կարգ/ և գրավել 1-ին տեղ: Նարեկը պարգևատրվել է Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի համապատասխան հավաստագրով եւ հուշամեդալով:Մրցավարների կողմից ներկայացրած արձանագրությունների հիման վրա ձեւավորվել է մարզի հավաքական թիմը, որը փետրվարի 5-10-ը Երեւանում կմասնակցի ՀՀ երիտասարդների բռնցքամարտի 2020 թվականի առաջնությանը:Նարեկի մարզիչ Մարատ Կարոյանի տեղեկացմամբ Նարեկը ունի մարզական բոլոր հնարավոությունները` այս մրցաշարում ևս հաղթող դառնակու համար: