ՎՈԼԵՅԲՈԼԻ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԳԱՎԱՌԻ ԹԻՄԸ

31.01.2020

Գավառի մարզադպրոցում անցկացվեց Գեղարքունիքի մարզի վոլեյբոլի 2020 թվականի մարզային առաջնությունը՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձին: Առաջնությանը մասնակցել են Գավառ, Ճամբարակ, Գեղարքունիք եւ Նորատուս համայնքների թիմերը: Մրցումների վերջնական արդյունքում առաջին տեղը գրավեց Գավառ համայնքի հավաքական թիմը, երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Գեղարքունիք եւ Նորատուս համայնքների հավաքականները: Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգեւատրվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի համապատասխան հավաստագրերով եւ հուշամեդալներով, իսկ Գավառ համայնքի հավաքական թիմը պարգեւատրվեց նաեւ գավաթով: Մրցումների ավարտից հետո ձեւավորվեց մարզի վոլեյբոլի հավաքական թիմը, որը կմասնակցի Հայաստանի Հանրապետության վոլեյբոլի տղամարդկանց 2020 թվականի առաջնությանը: