ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄՈՏ

24.10.2014

Ավարտվեց ՙՇանթ՚ հեռուստաընկերության ՙԴուդուկի նոր ընտրյալները՚ հեռուստանախագիծը, որին մեր տարածքից մասնակցում էին երկու դուդուկահարներ` Հարություն Չքոլյանը և Նորայր Գափոյանը: Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարիրոսյանը, օրերս ընդունեց  նախագծի եզրափակիչ փուլ անցած մեր հայրենակից Հարություն Չքոլյանին, նրա ուսուցիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանին և սիրված երգիչ Գուրգեն Դաբաղյանին:        
Գավառի քաղաքապետը շնորհավորեց Հարությունին` հեռուստանախագծում մեծ հաջողությունների հասնելու և մեր քաղաքի անունը բարձր պահելու համար
Ինչպես նշեց քաղաքապետը`Քյավառ անունը շատ հոլովվեց, բոլորն էլ իմացան, որ հանձինս ձեզ Քյավառը կարող է ներկայանալ:
ՀՀ Վաստակավոր արտիստ Գեւորգ Դաբաղյանն էլ ավելացրեց, որ սա ոչ միայն Հարությունի, այլև ամբողջ քյավառցիների հաղթանակն էր:
Գեւորգ Դաբաղյան- Ես կարծում եմ, որ էայս համախմբվածությունը, սերը մշակույթի հանդեպ մեր ժողովրդին իմպուլս է տալիս,ուժ ստացանք որ կարող ենք ապրել և պայքարել մեր հայրենիքի համար, մեր հող ու ջրի համար, մշակույթի համար, մեր թասիբի համար: Սա մեր բոլորիս հաղթանակն էր, կեցցե մեր դուդուկը, կեցցե մեր երաժշտությունը, ապրի Հարությունը, կեցցե մեր հողն ու ջուր:
ԸՆդունելության օրը Հարություն Չքոլյանը պատմեց  իր տպավորությունների, և առաջիկա ծրագրերի մասին: Հարությունը առաջիկայում պատրաստվում է հանգստանալ, իսկ սեպտեմբերի կեսերին` հանդես գալ համերգներով:
Հարություն Չքոլյան - Այս պահին ես շատ ուրախ եմ, երջանիկ եմ, նախ որ գտնվում եմ Քյավառում` իմ հայրենիքում: Ես ստանում եմ զանգեր ԱՄՆ-ից, Եվրոպայից: Ողջունում են, շնորհավորում են նաև հրավերներ եմ ստացել: Շատ հաճելի է և շատ ուրախ եմ……
Հանդիպման ընթացքում Գավառի քաղաքապետը  առաջարկեց, մեր տարածքում դուդուկի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով հիմնել Գևորգ Դաբաղյանի անվան դուդուկի դպրոց 
Գուրգեն Մարտիրոսյան, Գավառի քաղաքապետ- Ամեն ինչ պետք է անենք  համատեղ, որ մեր տարածքում զարգացնենք դուդուկ նվագարանը, զարգացնենք` ի փառս մեր քյավառցիների, մեր մշակույթի, մեր հայրենիքի, մեր ժողովրդի, մեր գործի: Մենք ինչքան էլ ասում ենք Քյավառ, ինչքան էլ ասում ենք քյավառցիներ, դա մեր հայրենիքի այն կարևոր մի կաթիլն է  մի կաթիլն է,  որի ծնուննդն ենք մենք, որով հպարտանում ենք, որի առաջ մենք  գլուխ ենք խոնարհում և փառք ու պատիվ մեր հողին, մեր քյավառցիներին:
Գավառի քաղաքապետը Հարությունին պատվոգիր, իսկ Գևորգ Դաբաղյանին` շնորհակալագիր հանձնեց:  Իր հերթին Գևորգ Դաբաղյանը, իր դուդուկներից մեկը նվիրեց  Հարությունին, Գավառի քղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանն էլ վարպետից նվեր ստացավ նրա հեղինակած ՙԴուդուկի պատմության մասին՚ գիրքը:
Վարպետի նվիրած դուդուկով Հարություն Չքոլյանը հնչեցրեց ՙՍև մութ ամպեր՚ ժողովրդական  ստեղծագործությունը: