Շնորհավորական ուղերձ` Գիտելիքի օրվա առթիվ

24.10.2014

Հարգելի ուսուցիչներ, աշակերտներ
Շնորհավորում եմ Ձեզ գիտելիքի օրվա առթիվ:
Սեպտեմբերի 1-ը հազարավոր մանուկների եւ երիտասարդների առջեւ բացում է գիտելիքների նոր ուղի: Կրթության եւ դաստիարակության գործը մեզանում միշտ էլ դիտվել է որպես կարեւորագույն խնդիր եւ այսօր էլ կրթության հարցերը շարունակում են մնալ ինչպես ընտանիքի, այնպես էլ պետության ուշադրության առարկան: Բազմակողմանի եւ մնայուն գիտելիքներ ունեցող սերունդը, կրթական բարձր որակ ապահովող կրթօջախները ազգային մեծ հարստություն են ներկայացնում յուրաքանչյուր պետության համար:
Որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում եղել է գլխավոր նպատակ: Մեր ապագան` գիտելիքներով հարուստ եւ բազմակողմանի զարգացած սերունդն է: 
Նոր ուսումնական տարում աշակերտներին եւ ուսանողներին մաղթում եմ քաջառողջություն, բարձր տրամադրություն եւ բարձր առաջադիմություն, իսկ մանկավարժներին` հաջողություններ իրենց շնորհակալ գործում:
Լավագույն բարեմաղթանքներով Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյան: