ԳԱՎԱՌՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

24.10.2014

Գավառի քաղաքապետարանը Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ կազմակերպել էր տոնական միջոցառումների շարք` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձին:
ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
Հարգելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Անկախության 19-րդ տարեդարձի առթիվ: Այն մեր պետական տոնացույցում նշվող կարեւորագույն տոներից մեկն է: Երջանիկ է մեր սերունդը, որ իրականացած տեսավ մեր պապերի դարավոր երազանքը: 19 տարի առաջ` հանուն այդ երազանքի իրականացման ոտքի կանգնեց մի ողջ ժողովուրդ` իր հաստատակամ այոն ասելով անկախությանը:
Անկախության տարիները հեշտ եւ առանց դժվարությունների չեն անցել եւ այժմ, երբ հաղթահարված են շատ արգելքներ եւ փորձություններ, մենք դարձյալ պետք է լինենք հավաքական եւ կամքով ուժեղ` պահպանելու մեր երկրի անկախությունը եւ խաղաղությունը` գնալով դեպի բարեկեցություն եւ զարգացում: