ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

24.10.2014

Ավարտին են մոտենում Գավառ քաղաքի Բոշնաղյան եւ Շահումյան փողոցների ասֆալտապատման ու մայթերի եզրաքարերի տեղադրման աշխատանքները: Շինարարությունն իրականացնում է "Գրիար" կազմակերպությունը: Ճանապարների հիմնանորոգումը իրականացվում է Գավառի քաղաքապետարան- "Գրիար"փոխհամաձայնությամբ: Համաձայն եկրկողմ կնքված պայմանագրի` "Գրիար"-ը պարտավորվել է Գավառում ասֆալտապատել այն հատվածները, որոնք քանդել է քաղաքի կոյուղացման համակարգերի կառուցման նպատակով: Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի առաջարկությամբ նպատակահարմար համարվեց քանդված փողոցների հատվածները ասֆալտապատելու փոխարեն ամբողջությամբ հիմնանորոգել առավել վատթար վիճակում գտնվող փողոցներից երկուսը:Քաղաքապետարանի կողմից առաջարկվեց ասֆալտապատել Բոշնաղյան եւ Շահումյան փողոցները: Դեպի շուկա տանող ճանապարհը, որը նաեւ Գավառին է կապում Հացառատ թաղամասը եւ հարակից համայնքները, մոտ 30 տարի չէր վերանորոգվել եւ դարձել էր գրեթե անանցանելի: Այս պահին ավարտին են հասցվել եզրաքարերի տեղադրման աշխատանքները, իսկ ասֆալտապատումն էլ դարձյալ մոտենում է ավարտին: Նշված երկու փողոցների բազալտե եզրաքարերը տեղադրվել են Գավառի քաղաքապետարանի կողմից հատկացված միջոցների հաշվին: Մոտ օրերս ավարտին կհասցվի նաեւ Շահումյան փողոցի ասֆալտապատումը: