Քաղաքի մշակութային նկարագիրը վերականգնելու, հայկական երգն ու երաժշտությունը իր համակրողներին հասցնելու գաղափարի շուրջ 2009թ
նոյեմբերին համախմբվեցին մի խումբ երաժիշտներ և ստեղծվեց "Նոր Բայազետ" անսամբլը: Անսամբլի գեղարվեստական
ղեկավարի բարդ ու պատասխանատու պարտականությունները ստանձնեց Գավառի`
Հ. Թալյանի անվան երաժշտական դպրոցի
տնօրեն Արփինե Զարգարյանը: Խմբի պրոդյուսերն է Գրիգոր Դաշտոյանը: Ժողովրդական լարային, փայտյա- փողային, հարվածային
և ստեղնաշարային գործիքների ներդաշնակ հնչյուններով սկսվեց անսամբլային ավանդույթների վերածնունդը մեր քաղաքում:
"Նոր Բայազետ" անսամբլի բազմաժանր ստեղծագործություններով հարուստ երգացանկին մարզի տարբեր տարածքների
ունկնդիրները ծանոթացան դեռևս "Քյավառ" ՀԸ "Ազգային նվագարան" նախագծից: Չնայած իր գոյության կարճ ժամանակահատվածին
անսամբլն արդեն հայտնի է ոչ միայն մարզում, այլև նրա սահմաններից դուրս: Այս ճանաչումն ավելի խորացնելու և իր
ուղին ավելի հաստատուն դարձնելու նպատակով է, որ անսամբլը պատրաստվում է իր մասնակցությունն ունենալու հանրապետական
նշանակության միջոցառումներին և փառատոններին: