|
Պատմական ակնարկ Գավառի վերաբերյալ
Գավառը Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Քաղաքի մեջ ցցված քարաժայռի գլխին եղել է նախաուրարտական բերդ-շեն, որը գրավել է ուրարտական Ռուսա թագավորը և նոր կառուցումներ կատարել: Այդ մասին գրված սեպագիր արձանագրությունը գտնվեց այստեղ´ 1927թ.: Միջին դարերում այս բնակավայրը կոչվել է Գավառ, որի Քյավառ ժողովրդական անվանումը կենդանի է և այժմ: Գավառ անվան ամենահին հիշատակությունը պահպանված է «Դարի գլուխ» կոչվող գերեզմանատան միջի խաչքարի արձանագրության մեջ, որը թվագրված է 1374թ.: Բնակավայրը քաղաք է դառնում Հին Բայազետից եկած գաղթականների վերաբնակվելուց հետո´ 1830թ., որոնք և ի հիշատակ իրենց նախկին բնակավայրի կոչում են Նոր Բայազետ:
Գավառի բնակլիմայական պայմանները, օգտակար հանածոները, բուսական և կենդանական աշխարհը, ձկնատնտեսությունը, նրանց զարգացման հեռանկարները և ինչ հարցեր են ձկնային տնտեսության հետ կապված
Գեղարքունիքի մարզը յուրահատուկ է իր առողջարար կլիմայով, լճափնյա հնագույն հուշարձաններով ու մշակույթի օջախներով, բուսական և կենդանական աշխարհի առանձնահատկություններով, բնական միջավայրի գեղեցկությամբ: Այլ կերպ ասած´ դարեր շարունակ Գեղարքունիքի մարզն ապրում է իր բնական հավասարակշռված էկոլոգիական օրենքներով: Մարդիկ ներդաշնակ էին բնության հետ´ որպես միասնական մի օրգանիզմ: Անվիճելի է նաև, որ Սևանի ջրային և էներգետիկ ռեսուրսների օգտագործումով հանրա¬պետությունը որոշակի վերելք ապրեց կյանքի բոլոր բնագավառներում: Սակայն այդ ամենը ձեռք բերվեց ջրի դարավոր պաշարների անխնա օգտագործման, լճի մակերեսի կրճատման հաշվին: Սոցիալ-տնտեսական զարգացմանը զուգընթաց, բազմապատկվեցին շրջակա միջավայրի մաքրությանը սպառնացող գործոնները, մեծ վնաս հասցվեց Սևանի էկոլոգիական համակարգին, խախտվեցին բնական օրինաչափությունները:
Գոգավորության հյուսային մասով ձգվում է Արեգունու, հյուսիս-արևելյան մասով Սևանի լեռնաշղթաները, իսկ արևելյան մասով Արևելյան Սևանի լեռաշղթան, որը օղակ է Սևանի ու Վարդենիսի լեռաշղթաների միջև։ Եթե Արեգունու և Սևանի լեռնաշղթաների Գեղարքունիքի մարզի սահամաններում գտնվող լանջերը զառիթափ են ու կտրտված, ապա Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների դեպի Սևանա լիճ նայող լանջերը համեմատաբար մեղմաթեք են, որտեղ այդ լեռների բազմաթիվ հրաբխային կոներից դուրս ժայթքած լավան հրաբխային լեռնալանջերից բացի առաջացրել է նաև սա¬րավանդներ, քարակարկառներ։ Մարզի հենց այս հատվածներում էլ՝ Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների ու Սևանա լճի միջև գտնվող վայրերում զգալի հարթ տարածություններ կան, որոնք շատ հարմար են հողագործության համար։ Դրանք հատկապես Մասրիկ, Արգիճի գետերի ու Գավառագետի հովիտներն են։ Դրանցից համեմատաբար ընդարձակը Մասրիկի դաշտն է։ Այդ հարթ տարածությունները ծովի մակերևույթից ունեն 1900 - 2200 մ բարձրություն։
Գեղարքունիքի մարզը բնութագրվում է շատ առատ արևափայլով, որի տարեկան միջին տևողությունը հասնում է ավելի քան 2700-2800 ժամ/տարի, հուլիսյան միջին ջերմաստիճանը 13-140 է, մաքսիմումը 25-300, հունվարյանը´ -7-80, մինիմումը -380: Ընդհանուր առմամբ կլիման ամռանը չափավոր է, իսկ ձմռանը՝ չափավոր ցուրտ։ Բնութագրվում է ամենամյա և հաստատուն ձյունածածկույթով։ Մինչև լճի մակարդակի իջնելը, այն հազվադեպ էր սառցակալվում, այժմ ամեն տարի սառցակալվում է։
Տեղումների միջին տարեկան քանակը բարձրադիր մասերում (լեռներում) կազմում է ավելի քան 800 մմ, իսկ լճի վրա ու շրջակա հարթ տարածություններում ավելի քան 400 մմ։
Գեղարքունիքի մարզի կլիմայի, ինչպես նաև լանդշաֆտները ձևավորման վրա ազդող հիմնական գործոնը հենց բուն գոգավորությունն է և առանձնապես նրա հիմքում գտնվող ջրային զանգվածը, որը բարերար ազդեցություն է ունենում շրջակա տարածքի թե կլիմայի և թե նրանից բխող այլ տարբերությունների վրա: Սևանա լճի բարերար ազդեցությունը հատկապես ցայտուն զգացվում է ձմռան ընթացքում, երբ այստեղ նվազագույն ջերմաստիճանը միևնույն բարձրության վրա գտնվող Աշոցքի գոգովորության հետ համեմատած ավելի նպաստավոր է կենդանի օրգանիզմի բնականոն զագացման համար:
Մարզի կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռը ցրտաշունչ է ձևավորվում է հաստատուն ձնածածկույթ: Ամառը տաք է, գերիշխում են քիչ ամպամած եղանակները:
Գեղարքունիքի մարզում մթնոլորտային տեղումները շատ չեն: Լճի վրա և առափնյա գոտում այն 400-450մմ է, իսկ բարձրալեռնային գոտում´ մինչև 1000մմ:
Սևանա լճի հարավային և արևմտյան առափնյա հարթ տարա¬ծությունները բնութագրվում են լեռնատափաստանային բերրի սևահողերով, իսկ համեմա¬տաբար բարձրադիր մասերը՝ լեռնամարգագետնային հողերով։ Բուսատեսակների մեջ գերակշռում են լեռնատափաստանային, ենթալպյան և ալպյան բուսատեսակները։ Վերջիններս հատկապես տարածված են Գեղամա, Վարդենիսի ու մյուս լեռնաշղթաների լեռնալանջային, բարձր լեռնային մասերում, որոնք էլ հանդիսանում են ամառային արոտավայրեր ու խոտհարքեր։
Շատ քիչ է անտառային բուսականությունը, կաղնու, գիհու և որոշ այլ ծառատեսակների նոսր, թփուտային պուրակներ կան հյուսիս-արևելյան լեռնալանջերին, իսկ լճի մակարդակի իջեցման հետևանքով առաջացած տարածքներում աճեցվել են արհեստական անտառաշերտեր։
Այստեղ զգալի տարածքներ են զբաղեցնում փշարմավի պուրակները։ Կենդանական աշխարհը հարուստ չէ, լճի մակարդակի իջեցման հետևանքով խիստ կրճատվել է թռչունների ու ձկների տեսակները։
Բնական մյուս տեսակի ռեսուրսներից, մարզը հանրահայտ է ոսկու պաշարներով (Սոտքի հանքավայր)։ Սոտքի ոսկու հանքավայրի առանձին հանքախորշերում պահպանված նշանով ոսկի արդյունահանվել է հազարամյակներ առաջ: Ապացուցված է, որ Լճաշենի դամբարաններից գտնված ոսկյա իրերը (այդ թվում նաև արձանիկը) պատրաստված են Սոտքի հանքավայրի ոսկուց: Սոտքի ոսկու հանքավայրը շահագործելու նպատակով Սևանա լճի հյուսիս-արևելյան ափերով բնական ուղին հաստատված է այնտեղ: Արդյունահանվող հանքանյութը վերամշակվում և ոսկին կորզվում է այդ նպատակով Արարատի մարզում կառուցված կոմբինատում:
Կան քրոմի ու հրակայուն ապարների զգալի պաշարներ Շորժայի հանգույցում, տուֆի ու հրաբխային խարամի պաշարներ՝ Վարդենիսի տարածաշրջանում, պեռլիտի պաշարներ՝ Մարտունու տարածաշր¬ջանում, բազալտի պաշարներ կան համարյա ամենուրեք։ Հանքային ջրի պաշարներ կան Գավառի ու Մարտունու տարածաշրջաններում։
|