|
|
|
Խորհրդային Միության փլուզումից եւ անկախ պետականության հռչակումից հետո, Հայաստանում ամբողջությամբ պահպանվել էր խորհրդային վարչական համակարգից ժառանգություն մնացած տեղական խորհուրդների համակարգը, որն իր բնույթով և էությամբ տեղական ինքնակառավարում որակվել չէր կարող, քանզի տեղական խորհուրդները հանդիսանում էին պետական իշխանության մարմիններ: 1996 թվականին Հայաստանի Հանրապետությունում կազմավորվեց Տեղական ինքնակառավարման համակարգը: Տեղական ինքնակառավարումը´ համայնքի իրավունքն ու կարողությունն է սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը: Այսպես է սահմանված Տեղական ինքնակառավարումը ՀՀ Սահմանադրությամբ:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի´ 1996թ. Գավառում առաջին անցկացվեցին քաղաքապետի ընտրություններ, որի արդյունքում քաղաքապետ ընտրվեց Ֆելիքս Արտավազդի Ղարաբաղցյանը: Նա պաշտոնավարել է մինչև 2002թ.: Գավառի երկրորդ քաղաքապետ ընտրվեց Գրիշա Մուշեղի Հովեյանը, որը պաշտոնավարեց մինչև 2005թ. հոկտեմբերի 25-ը:
Գավառի երրորդ քաղաքապետն է Գուրգեն Երվանդի Մարտիրոսյանը, ով պաշտոնավարում է մինչ օրս:
Քաղաքապետարանն առաջնորդվում է «Չկա քաղաքի բնակչին հետաքրքրող հարց, որը չի վերաբերում քաղաքապետարանին» սկզբունքով և իր առջև նպատակ է դրել բարելավել և զարգացնել քաղաքի տնտեսական, սոցիալական, մշակույթի ռեսուրսները և շրջակա միջավայրի պահպանությունը:
|
|
 |
 |
ԿՈՒՆԵՆԱՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ Կարդացեք Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի 2012 թվականի հունվար ամսվա հարցազրույցը` Գեղամա աշխարհ թերթում/http://geghamaashkharh.blogspot.com/2012/01/blog-post_20.html 20/01/2012, 19:08:06 |
|
Ծանոթացեք Գավառի քաղաքապետարանի կողմից 2010 թ. առաջին կիսամյակում իրականացված ծրագրերին: Սեղմեք ՏԵՂԵԿԱՏՈՒ էջը, այնուհետեւ այցելեք ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ենթաբաժինը 10/08/2010, 20:12:15 |
| |
|
 |
|
|
 |
|
2012
2
23
|
 |
|
|
 |
|