ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ
2009-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ
Կազմել է´ համայնքի ղեկավար ԳՈՒՐԳԵՆ ԵՐՎԱՆԴԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Հաստատվել է´ համայնքի ավագանու ___________ թիվ _____ որոշմամբ
(նիստի ամսաթիվը)
ԳԱՎԱՌ 2009թ.
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ է քառամյա ծրագիրը
Ներածություն
1. Համայնքի իրավիճակի վերլուծություն եւ գնահատում
2. Հանրապետական եւ մարզային ծրագրերով նախատեսվող, համայնքին առնչվող իրականացվելիք միջոցառումների ներկայացում եւ գնահատում
3. Համայնքի ռազմավարությունը եւ հիմնական նպատակները
4. Համայնքի ըստ առանձին ոլորտների առաջնահերթ նպատակների առաջադրում եւ կոնկրետ խնդիրների ձեւակերպում
Ի՞ՆՉ Է ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ
Համայնքի զարգացման քառամյա ծրագիրը այն հիմնական փաստաթղթերից մեկն է, որը մշակվում է համայնքի ղեկավարի եւ նրա աշխատակազմի կողմից, քննարկվում եւ հաստատվում է համայնքի ավագանու կողմից եւ դրվում է գործողության մեջ: Այն իրենից ներկայացնում է համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի համալիր վերլուծության եւ առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական եւ մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջություն, որը նախատեսում է ռազմավարական քաղաքականությամբ համայնքի խնդիրների արդյունավետ լուծումը եւ նպատակային բյուջետավարման գործընթացի իրակա¬նացումը:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. ՀԱՄԱՅՆՔԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ
1.1 ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ, ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Գավառ քաղաքը հանդիսանում է Գեղարքունիքի մարզի վարչական, կրթական եւ մշակութային կենտրոնը:
Ներկայիս Գավառ /տարբեր ժամանակներում´ Նոր Բայազետ, Կամո/ քաղաքի եւ նրա շրջակա գյուղերի բնակիչների մեծ մասը վերաբնակեցվել են հին Բայազետից, որը պատմական Հայաստանի հիշարժան բնակավայրերից մեկն էր´ իր բերդով, եկեղեցիներով, սրբավայրերով, հերոսական անցյալով: Գավառը´ իր մերձակա տարածքով գտնվում է Սեւանի ավազանի արեւմտյան մասում, Գեղամա լեռնաշղթայի արեւելյան լանջերին´ 7-8 բալանոց սեյսմիկ գոտում: Գավառագետի ավազանի տարածքի մոտ 80%-ը գտնվում է մինչեւ 2000մ բարձրության վրա, ամենաբարձր լեռնագագաթը Աժդահակն է´ 3598մ բարձրությամբ:
Գավառ քաղաքն, ինչպես նաեւ իր տարածաշրջանը, ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացույցի», մտել է Մեծ Հայքի Սյունիքի նահանգի մեջ: Գավառ քաղաք բնակատեղին գոյություն է ունեցել մ.թ.ա.8-րդ դարում: Քաղաքը հիմնադրվել է ՈՒրարտական թագավոր Ռուսա 1-ի կողմից (735-713) , որի ապացույցն է Գավառի «դարի գլուխ» կոչված դամբարանադաշտում հայտնաբերված մ.թ.ա. 732թ. սեպագիր արձանագրությունը:
Հնագիտական պեղումներից պարզվեց, որ այս տարածքը մ.թ.ա. 2-1 հազարամյակից եղել է բնակեցված: Քաղաքը բնակեցված է եղել նաեւ Արշակունիների թագավորության ժամանակաշրջանում (66-428թթ) :
Գաղթական բայազետցիները Գավառ պատմական ավանի տեղում 1830թ. հիմնեցին Նոր-Բայազետ բնակավայրը: Գավառը 1830թ. դառնում է Հայաստանի կարեւոր տնտեսական կենտրոններից մեկը, իսկ 1960-ական թթ. կեսից մինչեւ 1991թ. ՀՀ անկախությունը ´ քաղաքում կառուցվեցին բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, փողոցները ասֆալտապատվեցին եւ լուսավորվեցին, կառուցվեցին բազմաթիվ բազմաբնակարան շենքեր, բարելավեց ժողովրդի կենսամակարդակը:
Բնակլիմայական պայմանները
Կլիմայական պայմանների տեսակետից տարածքը բաժանվում է 2´ բարեխառն երկարատեւ տաք ամառներ եւ ցուրտ ձմեռներ ունեցող գոտիների, որոնք համապատասխանաբար բնորոշ են լեռնատափաստանային եւ լեռնամարգագետնային գոտիների:
Կլիման ձմռանը ցրտաշունչ է , ամռանը´ զով: Մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը 450մմ է: Ունի բազալտի չափավոր պաշարներ: Հարուստ է հանքային ջրերով: Մեծ գետը Գավառագետն է, շրջանի տարածքում է գտնվում Ակնա լիճը:
Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսություն է, սակայն աշխուժություն է նկատվում նաեւ առեւտրի, արհեստագործության շրջանում: Հաճախակի են երաշտի տարիները, որից տուժում է գյուղատնտեսությունը:
1.2 ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Գավառ քաղաքում հաշվառված է 36400 բնակիչ: Ընտանիքների թիվը կազմում է 9100, որից այդ թվում տղամարդիկ 11634, կանայք 13118 եւ անչափահասներ 11648: Տղամարդիկ կազմում են բնակչության 32%-ը:
ՀՀ Բնակչության տարիքային կազմը. Բնակիչ
1. 0-6 տարեկաններ 2906
2. 7-17 տարեկաններ 4450
3. 18-65 տարեկաններ 29044
4. 65-ից բարձր /թոշակառուներ/ 10137
5. Փախստականներ 255 (85 ընտանիք)
6. Հաշմանդամներ 2976
7. Հայրենական մեծ պատերզամի մասնակիցներ
8. Աշխատունակներ 11639
9. Գործազուրկներ 2838
10. Ընտանիքների (ծխերի) թիվը 9100
11. «Փարոս» ընտանեկան նպաստների համակարգում գրանցված ընտանքիներ 1450
12. Գրանցված ընտրողների թիվը 23400
1.3 ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Գավառ համայնքի ավագանին ընտրվել է 2008 թվականի հոկտեմբերի 26ին: Ավագանին բաղկացած է 15 անդամից:
Համայնքի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքը եւ հաստիքների թիվը
Համայնքի ենթակայության կազմակերպությունների անվանումները եւ հաստիքների թիվը
գ տես հավելված 1-ը
1.4 ՀԱՄԱՅՆՔԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գավառ քաղաքը ժամանակին հանդիսացել է արդյունաբերական հզոր կենտրոն, Քաղաքում գործել են յուղ-պանրի, ավտոնորոգման, կաբելի, սարքաշինական, «Սեւան» հանքային ջրերի, փայտամշակման գործարանները, տրիկոտաժի, կարի, կոշիկի ֆաբրիկաները, մսի կոմբինատը, «Դիպոլ» արտադրական միավորումը: Սակայն այսօր արտադրությունը ամբողջովին դադարեցված է: Այժմ քաղաքում հաշվառված են եւ գործում են արտադրական, սպասարկման մասնավոր ձեռնարկություններ եւ անհատ ձեռներեցներ:
1.5 ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
Համայնքի սեփականություն համարվող գույքի ցանկը սահմանվել է ՀՀ կառավարության 14.03.1997թ. թիվ 51 որոշմամբ (Համայնքի սեփականություն համարվող ներկայում առկա գույքի ցանկը ներկայացնել հավելված 2-ի տեսքով):
Համայնքի սեփականություն համարվող գույքի ֆիզիկական վիճակի բնութագ¬րումը
Համայնքի առկա ենթակառուցվածքների վիճակների ընդհանուր գնահատականը, դրանց կապիտալ նորոգման, վերականգման, փոխարինման, ինչպես նաեւ նոր ենթակառուցվածքների կառուցման անհրաժեշտությունը
Աղյուսակ 1. Համայնքի ենթակառուցվածքների գնահատում
1.6 ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Համայնքում կա 8945 առանձնատուն´ 898600 քմ տարածքով: Բնակարանով անապահով եւ կարիքավոր ընտանիքների թիվը 620-ից ավել է, որը տարեցտարի աճում է: Արտագաղթի պատճառով բնակարանների մոտ 30-35%-ը մնացել են դատարկ: Կան բազմաթիվ կիսավարտ, կիսավթարային շենքեր, որոնք տնտեսական ճգնաժամի պատճառով չեն վերակառուցվում եւ վերանորոգվում:
Գավառի քաղաքապետարանը համագործակցելով «Հաբիթաթ» կազամակերպության հետ, վերջինիս 2006 թ. անհատույց կերպով տրամադրեց կիսակառույց բազմաբնակարան շենք´ Գավառում տնզրկության խնդիրները նվազեցնելու նպատակով: Արդյունքում 24 տնազուրկներ ապահովվեցին բնակարաններով:
Համայնքապատկան բնակելի տների թիվը կազմում է 71, ընդհանուր մակերեսը 66555քմ:
Գավառ քաղաքում համատիրություններ չկան:
Համայնքի բազմաբնակարան բնակելի շենքեր´70 եւ բնակարաններ´ 2530
Բնակֆոնդի ընդհանուր մակերեսը´ 532 000
Բազմաբնակարան վթարային բնակելի շենքեր´ 40%
Կիսակառույց բազմաբնակարան բնակելի շենքեր´ 3
Առանձնատներ´ 8945
Կիսակառույց առանձնատներ´ 538
Ոչ բնակելի տարածքների թիվը´ 70 եւ մակերեսը´8400 քմ
Ավտոտնակներ´900
1.7 ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Վարելահողերի մի մասը ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Գավառի տարածքում չեն օգտագործվում´ ինչպես ներդրումների, այնպես էլ մեխանիզացիայի, պարարտանյութերի եւ այլ պարագաների բացակայության պատճառով: Արդյունքում վարելահողերn աստիճանաբար վերածվում են արոտավայրերի, ենթարկվում են էռոզիայի եւ որակազրկվում են:
Արոտավայրերի եւ խոտհարքերի կառավարումը հողերի դեգրադացիայի դեմ պայքարի եւ անասնաբուծության կայուն վարման երաշխիքներից մեկն է:
Համայնքի վարչական տարածքը, այդ թվում´
գ արտադրական նշանակության հողեր´ 84.8 հա
գ գյուղատնտեսական նշանակության հողեր´
վարելահողեր 5215.5հա
խոտհարք 3625հա
արոտավայրեր 1033հա
անօգտագործելի հողեր 374հա
գ հանգստի գոտիներ´ 6.5 հա
Բնակավայրի տարածքը´ 17922.7 հա
Մեկ հողաբաժնի չափը´ 0.53-0.6 հա
Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական պահուստային հողերը´ 669 հա
Համայնքի սեփականություն համարվող հողերը´ 6366 հա
1.8 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ոռոգման ցանց չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղ. մթերքների արտադրությունը: Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի, կաղամբի արտադրությամբ: Այս արտադրությունը կախված է բնության քմահաճույքից:
Անձրևային տարիներին որոշ չափով դեռ կարելի է բերք հավաքել, իսկ երաշտի տարիներին գյուղացին կորցնում է բերքի 30-50%-ը:
Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր: Երաշտի տարիներին անասնապահության բնագավառում նույնպես մեծ դժվարություններ են առաջանում: Նախկինում գոյություն ուներ անասուններին ջուր մատակարարելու ցանց, որն այժմ ամբողջովին քայքայված է: Խոտի և խտացված կերի անբավարարության պատճառով դժվարանում է անասունների մսուրային շրջանի կազմակերպումը:
Գյուղատնտեսության ճյուղերը
գ դաշտավարություն
գ անասնապահություն
Գյուղատնտեսության բնագավառում բնակչության զբաղվածության տոկոսը´80
Համայնքի ոռոգելի գյուղատնտեսական նշանակության հողատարածքները´427 հա
Արոտավայրերի ջրարբիացվածության մակարդակը´ միջին
Խոշոր եւ մանր եղջերավոր անասունների քանակը´համապատասխանաբար 5682 եւ 3730
Արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր
Դաշտամիջյան ճանապարհների վիճակը´ բավարար
1.9 ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Կեղտաջրերի մաքրման խնդիրը Գավառի տարածքում առավել արդիական է: Առաջացած կեղտաջրերի մաքրման և արդյունաբերական աղտոտվածքության աստիճանը կրճատելու նպատակով նախատեսված էր կառուցել օղակաձև կոլեկտոր, որի շնորհիվ պետք է մաքրվեր Սևանա լճի ափերին հարող բնակավայրերից հեռացող կեղտաջրերը: Սակայն ֆինանսական դժվարությունների և ճարտարապետաշինական որոշակի հիմնավորումների բացակայության հետևանքով կոլեկտորի շինարարությունը դադարեցվել է: Ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Գեղարքունիքի մարզում կեղտաջրերի կայանները չեն գործում և կեղտաջրերը անարգելք լցվում են Սևանա լիճ: Գյուղատնտեսական գործունեության տարածքներում աղտոտման աղբյուր են հանդիսանում գետերի մեջ թափվող չմաքրված ջրերը, որոնք նպաստում են Սևանա լճի էվտրոֆացման ինտենսիվացմանը:
Գավառագետում գնալով նվազում է քիմիական նյութերով աղտոտվածությունը, բացառությամբ մակերեսային ակտիվ նյութերի (լվացող նյութեր, օճառներ), նավթամթերքների և ավելանում է մանրէաբանական աղտոտվածությունը: Վերջինս հիմնականում պայմավորված է նրանով, որ տարածքում բացակայում են կեղտաջրերի մաքրման կայանները և կենցաղային ու մակերեսային կեղտաջրերն առանց մաքրման բաց են թողնվում Գավառագետ: Ձնհալքի հետևանքով Գավառագետի ափամերձ տնտեսություններն ու շինությունները հեղեղվում են: Պատճառը Գավառագետի աղտոտվածությունն է: Գետն ամբողջությամբ անհրաժետ է մաքրել և կառուցել ափապաշտպան շերտ:
Աղբահանություն: Գավառ քաղաքի սանմաքրման և աղբահանման աշխատանքներն իրականացնում են «Գավառտրանս» ՍՊԸ-ի միջոցով: 2006 թվականի Գավառ են բերվել 2 նոր աղբատար մեքենաներ եւ 300 աղբարկղեր: Այժմ աղբահանությունը կատարվում է ամենօրյա գրաֆիկով:
Խմելու ջուր: Չկան խողովակներ և կիսախողովակներ խմելու ջրի, կոյուղու (ջրահեռացման ցանցի) և ոռոգման ներքին ցանցերի վերականգնման համար: Խմելու ջրի մատակարարումը կատարվում է օր ու մեջ գրաֆիկով´ 6 ժամյա տևողությամբ: Հաճախ կատարվում են ընդհատումներ տնտեսական ճգնաժամի և ջրամատակարարման ցանցի մաշվածության պատճառով: Ջրամբարները խիստ քայքայված են, որի պատճառով խմելու ջրի մեծ կորուստ է տեղի ունենում:
Խմելու ջրի, կոյուղու (ջրահեռացման ցանցի) և ոռոգման ներքին ցանցերի վերականգնման ու վերանորոգման կարիք է նկատվում: Խմելու ջրի մատակարարումը կատարվում է ժամային գրաֆիկիով: Հաճախ կատարվում են ընդհատումներ ջրամատակարարման ցանցի մաշվածության պատճառով: Ջրամբարները խիստ քայքայված են, որի պատճառով խմելու ջրի մեծ կորուստ է տեղի ունենում, չեն բավարարում հիգենիկ նորմերին: Նույնիսկ չի օգնում ջրի վարակազերծումը:
Համայնքի կանաչապատ տարածքները տարեց-տարի ընդլայնվում են: Խնամքի եւ պահպանության հետ կապված իրականացվում են ծառատնկումներ, ծառերի էտումներ եւ բների կրապատում:
1.10 ՏՐԱՆՍՊՈՐՏ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ներհամայնքային փողոցների եւ ճանապարհների երկարությունը կազմում է կազմում է 68 կմ եւ մակերեսը´ 53,3 հա: Ճանապարհների շուրջ 50% -ը հիմնովին ասֆալտապատման կարիք ունեն:
Համայնքային ենթակայության կամուրջների եւ ինժեներական այլ կառույցներ´ 12
Համայնքի տարածքում մարդատար եւ երթուղային տաքսիների ծառայությունն իրականացնում է «Գավառտրանս»ՍՊԸ-ն:
Համայնքի տարածքի ճանապարհային երթեւեկության նշաններ 2008 թ. փոխարինվել են նորերով, ինչպս նաեւ տեղադրվել եննոր նշաններ, ինչն ապահովում է վարորդների եւ հետիոտների անվտանգությունը:
1.11 ԱՌԵՎՏՈՒՐ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Համայնքի տարածքում առեւտրի, հասարակական սննդի եւ սպասարկման ոլորտի օբյեկտների թիվը, այդ թվում´
առեւտրի փոքր, միջին եւ խոշոր օբյեկտներ´ 61
բենզինի լցակայաններ´ 3
բաղնիքներ (սաունաներ)´1
1.12 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Համայնքն ունի 8 միջնակարգ և 1 հատուկ դպրոց: Դպրոցական շենքերը և լուսամուտները կարիք ունեն վերանորոգման: Անմխիթար վիճակում են դպրոցների խմելու ջրի ցանցը և կոյուղին:
Համայնքն ունի 6 մանկապարտեզ: Ձմռան ամիսներին մեծ դժվարություն է առաջանում շենքերի ջեռուցման գործում, ինչը հաճախելիության նվազման պատճառ է հանդիսանում: Մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը 405 է: Մանկապարտեզներից 3-ը գործում են շուրջ տարին և հաճախող երեխաների թիվն է 135:
Չնայած մանկապարտեզները գործում են, բայց անմխիթար վիճակում են և անհապաղ հիմնանորոգման ու վերանորոգման կարիք ունեն (տանիք, լուսամուտներ, ջրամատակարարում, ջրահեռացում և այլն):
Հիմնահարցեր
գ Շենքերի անբարվոք վիճակ
գ Գույքի թարմացման կարիք
գ Կենտրոնացված ջեռուցման համակարգի բացակայություն
գ Համապատասխան դիդակտիկ նյութերի, ժամանակակից տեխնիկական միջոցների բացակայություն
Գավառում գործում են պետական համալսարան, գյուղատնտեսական քոլեջ, բժշկական ուսումնարան:
1.13 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Համայնքում գործում են մեկ հիվանդանոց, մեկ պոլիկլինիկա, մեկ ծննդատուն: «Բժիշկներ առանց սահմանների» - Բելգիա կազմակերպության կողմից 2004 թվականին բացվեց «Գավառի ցերեկային կենտրոն», որի տարածքը տրամադրել է քաղաքապետարանը: Գավառում գործում է 10 դեղատուն, 5 ատամնաբուժարան: Շենքերի և շինությունների մեծ մասը վերանորոգման կարիք ունեն: Չկան ժամանակակից ախտորոշման սարքավորումներ և գույք: Հետազոտությունների համար անհրաժեշտ է լինում հիվանդին հասցնել Երևան: Զգացվում է մասնագետ բժիշկների պակաս:
1.14 ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐԸ
գ Գավառն հանդիսանում է Գեղարքունիքի մարզկենտրոնը
գ Մայրաքաղաքից գտնվում է 98 կմ հեռավորության վրա, մշտապես պահպանվում է կապը Երեւանի հետ
գ Բնակչության մեծամասնության վստահությունը´ Տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ
գ Մասնագետների կրթական բարձր մակարդակ
գ Գավառագետի առկայությունը, որը հնարավորություն է տալիս ընդլայնել ոռոգման համակարգը և ոռոգելի դարձնել անջրդի հողատարածություններ
գ Հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների առկայություն
գ Ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհների բարեկարգ վիճակ
գ Պատմամշակութային արժեքների առկայություն, որոնց շնորհիվ կարելի է զարգացնել զբոսաշրջությունը Գավառ համայնքում
գ Քաղաքի գազիֆիկացված լինելը
գ Արտադրական ազատ տարածքների առկայություն
1.15 ՀԱՄԱՅՆՔԻ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ
գ Ճանապարհների (50/50), խմելու ջրի և ոռոգման ջրի ցանցերի անմխիթար վիճակ
գ Ծնելիության ցածր մակարդակ
գ Արտագնա աշխատանքի մեկնողների թվի մեծացում
գ Հզոր արդյունաբերական դադարից հետո գործազրկության բարձր մակարդակ
գ Սոցիալապես անապահովների բարձր տոկոս
գ Դպրոցների և մանկապարտեզների շենքերի անմխիթար վիճակ
1.16 ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
գ Մեծ աշխատուժի առկայությունը
գ Համայնքի ֆինանսական կայունությունը
գ Փոխառու միջոցների ներգրավման հնարավորությունները
1.17 ՀԱՄԱՅՆՔԻՆ ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Խմելու ջրի ներհամայնքային համակարգի մաշվածությունը
Հեղեղատարերի բացակայությունը կամ վթարայնությունը
Խմելու ջրի ջրավազանի վթարայնությունը
Վթարային շենքերի առկայությունը
2. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Այս բաժնում նկարագրվում են համայնքի տարածքում պետության կողմից հանրապետական եւ մարզային ծրագրերով նախատեսված, միջազգային կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի կողմից նախաձեռնած աշխատանքները եւ միջոցառումները:
Պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է ավարտին հասցնել Ֆրունզե Դովլաթյանի անվան Մշակույթի տան եւ քաղաքային գրադարանի շենքերի հիմնանորոգման աշխատանքները: Պետական բյուջեի, դոնոր կազմակերպությունների եւ անհատ բարերարների միջոցներով նախատեսվում է շարունակել փողոցների ասֆալտապատման աշխատանքները: CHF միջազգային կազմակերպության հետ համատեղ նախատսվում է հիմնանորոգել քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպություննեից եւս մեկը:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
3.1 Ռազմավարություն
Համայնքի զարգացման քառամյա ծրագրի ռազմավարությունն է´ բարեփոխումներ անցկացնելու ճանապարհով հետեւողականորեն բարելավել հա¬մայնքի բնակչության սոցիալ–տնտեսական, մշակութային եւ հանգստի պայմանները, համայնքը դարձնել տարածաշրջանային զբոսաշրջության կենտրոն, մաքուր, բարեկարգ եւ գրավիչ բնակավայր:
3.2 Համայնքի զարգացման քառամյա ծրագրի հիմնական նպատակներն են
Նպաստել բնակչությանը խմելու ջրի մատակարարման բարելավմանը
Համայնքի շուրջօրյա խմելու ջրով ապահովման նպաստում
Ոռոգման ներհամայնքային համակարգի վերանորոգման աջակցում
Համայնքի նախադպրոցական հիմնարկների պայմանների բարելավում
Ներհամայնքային ճանապարհների եւ փողոցների վերանորոգում
Սելավատարների վերակառուցում
Կիսակառույց շենքերի շինարարության ավարտում
Համայնքի բնակչության մշակութային կյանքի եւ աշխատանքից ազատ ժամերին հանգստի կազմակերպում
4. ՀԱՄԱՅՆՔԻ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄ ԵՎ ԿՈՆԿՐԵՏ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ
4.1. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ, ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքի ճարտարապետական տեսքի բարելավում
Վերակառուցել քաղաքի կենտրոնական հրապարակը, շատրվանային համակարգը և բարեկարգել շրջակա տարածքը
Տարածքային համաչափ զարգացում
4.2. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ – ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
4.2.1. Բնակելի եւ ոչ բնակելի ֆոնդերի շահագործում եւ նորոգում
Ավարտին հասցնել բազմաբնակարան շենքի հիմնանորոգումը
Փոխել բազմաբնակարան շենքերի տանիքները, մուտքերի դռները
4.2.3. Աղբահանություն եւ փողոցների մաքրում
Պահպանել համայնքի աղբահանության և կոմունալ ծառայությունների ոլորտում մատուցվող ծառայությունների ընթացիկ որակը
Ձեռք բերել համապատասխան տեխնիկաներ
4.2.4. Կանաչ տարածքների խնամք եւ ոռոգում
Բարեկարգել եւ կանաչապատել քաղաքի համապատասխան տարածքները
Խնամել կանաչապատ տարածքները
4.2.5. Արտաքին լուսավորություն
Ապահովել լուսավորված փողոցների սպասարկումը
Ընդլայնել գիշերային լուսավորության համակարգը
4.2.6. Թափառող կենդանիների վնասազերծման միջոցառումներ
Կարվա ընթացքում իրականացնել թափառող շների որս
4.3. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
Վերանորոգել Շահումյան փողոցը և մայթերը
Վերանորոգել Դեմիրճյան փողոցը և մայթերը
Վերանորոգել Օգոստոսի 23 փողոցը և մայթերը
4.4. ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Համայնքի գյուղատնտեսական խնդիրների լուծման աջակցություն
Հողային ֆոնդի ճիշտ օգտագործում
Գյուղատնտեսության զարգացում
Դաշտամիջյան ճանապարհների հարթեցում
Իրատար առուների ստեղծում, մաքրում եւ օճանդակ աշխատանքներ
4.5. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Առաքելություն
Համայնքի բնակչությանը մատուցել մշակութային, կրթական և մարզական ոլորտի ծառայություններ, որոնք կնպաստեն մշակութային կյանքի ակտիվացմանը, կբարձրացնեն նախադպրոցական կրթության որակը և կզարգացնեն սպորտը:
Հիմնահարցեր
գ Շենքերի անբարվոք վիճակ
գ Գույքի թարմացման կարիք
գ Կենտրոնացված ջեռուցման համակարգի բացակայություն
գ Համապատասխան դիդակտիկ նյութերի, ժամանակակից տեխնիկական միջոցների բացակայություն
Արտադպրոցական դաստիարակություն
Դպրոցականների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով ստեղծել նրանց հետաքրքրությունների բավարարման համար պայմաններ´ նպատակաուղղված նրանց հոգեւոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բնապահպանական եւ կիրառական գիտելիքների ձեռքբերմանը:
Արտադպրոցական դաստիարակությունը Գավառ քաղաքում իրականացվում է ուսուցողական, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, երաժշտական, գեղարվեստի եւ արվեստի դպրոցների, ակումբների, մարզադպրոցի միջոցով:
4.5.1. Ուսուցողական կենտրոն
Հիմնահարցեր
գ Կենտրոնացված ջեռուցման համակարգի բացակայություն
գ Խմբակավարների ցածր աշխատավարձ
Նպատակ
Կենտրոն հաճախող երեխաների ներդաշնակ ու բնականոն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովում, մշակութային կյանքի աշխուժացում, արտադպրոցական դաստիարակության իրականացում:
4.5.2. Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն5
Հիմնահարցեր
գ Գույքի համլրման եւ հունքի ապահովման խնդիր
Նպատակ
Կենտրոն հաճախող երեխաների ներդաշնակ ու բնականոն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովում, մշակութային կյանքի աշխուժացում, արտադպրոցական դաստիարակության իրականացում:
4.6. ՄՇԱԿՈՒՅԹ
4.6.1. Երաժշտական, արվեստի եւ գեղագիտական դաստիարակության դպրոցներ
Երաժշտական և արվեստի դպրոցներ
Հիմնահարցեր
գ Արվեստի դպրոցի շենքային պայմանների վատ վիճակ
գ Գույքի թարմացման կարիք
գ Երաժշտական գործիքներով համալրման կարիք
Նպատակ
Երաժշտարվեստի և պարարվեստի կայուն զարգացում, աջակցություն մշակութային միջոցառումների անցկացմանը, շնորհալի պատանիների, երիտասարդ ստեղծագործողների և կատարողների հայտնաբերում, մշակույթի բնագավառում համապատսախան կադրերով համալրում, մշակույթի բնագավառում կրթական համագործակցության ընդլայնում:
Գեղարվեստի դպրոց
Հիմնահարցեր
գ Շենքային վատ պայմաններ
գ Նկարչական համապատասխան պարագաների թարմացման կարիք
գ Դասատուների ցածր աշխատավարձ
Նպատակ
Գեղարվեստական կրթության, արվեստների ուսուցման և գեղագիտական դաստիարակության նոր ծրագրերի և մեթոդների ներդրում, կերպարվեստի աջակցում և զարգացման խթանում:
4.7.2. Մշակույթի տներ, ակումբներ
Հացառատ և Արծվաքար թաղամասերի ակումբներ
Հիմնահարցեր
գ Շենքային վիճակ պայմաններ
գ Գույքի թարմացման կարիք
գ Գրադարանային ֆոնդի համալրման կարիք
գ Ցածր աշխատավարձ
Նպատակ
գ Իրականացնել գրադարանային, տեղեկատվական-մատենագիտական աշխատանք, ընթերցողներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն
գ Մատուցել գեղարվեստական, գիտական տարաբնույթ ծառայություններ, բարձրացնել ընթերցողների սպասարկման որակը և ավելացնել ընթերցողների թիվը
Ֆրունզե Դովլաթյանի անվան մշակույթի տուն
Հիմնահարցեր
գ Մշակույթի տան վերանորագման կարիք
գ Գույքի թարմացման կարիք
գ Երաժշտական գործիքների եւ լուսարձակների անհրաժեշտություն
Նպատակ
Մշակութային կյանքի աշխուժացում, արվեստի ճյուղերի ու ժանրերի զարգացում
Քաղաքային գրադարան
Հիմնահարցեր
գ Գրադարանի շենքի վերանորագման կարիք
գ Գույքի թարմացման կարիք
գ Նոր գրականությամբ ապահովման անհրաժեշտություն
գ Համակարգչային տեխնիկայով ապահովման անհրաժեշտություն
գ Աշխատավարձերի ցածր մակարդակ
Նպատակ
Ընթերցողների թվի ավելացում, սպասարկման որակի բարելավում, մշակութային կյանքի ակտիվացում:
4.8. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, ՖԻԶԱԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ ԵՎ ՍՊՈՐՏ
Մարզադպրոց
Հիմնահարցեր
գ Մարզական համապատասխան գույքի և համազգեստների թարմացման կարիք
գ Մարզիչների ցածր աշխատավարձ
Նպատակ
գ Բարձրացնել ֆիզիկական դաստիարակության մատուցվող որակը, կազմակերպել սպորտային միջոցառումներ եւ մրցաշարեր:
գ Երիտասարդների շրջանում բարձրացնել ֆիզիկական դաստիարակության դերն ու նշանակությունը:
4.9. ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
Հիմնահարցեր
գ Համայնքի սոցիալապես անապահովներին և հաշմանդամներին աջակցելու անհրաժեշտություն
գ Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության անհրաժեշտություն
Նպատակ
Նպաստել համայնքում առկա սոցիալական հիմնախնդիրների լուծմանը
4.10. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Առաքելություն
Համայնքի կառավարումն իրականացնել ժամանակակից մեթոդներին ու մեխանիզմներին, համայնքի զարգացման ծրագրին համապատասխան, բարելավել համայնքի բնակչության սոցիալ-տնտեսական, մշակութային և հանգստի պայմանները´ ապահովելով համայնքի արդյունավետ և համալիր զարգացում:
Հիմնահարցեր
գ Կառավարման ապարատի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման և ծավալների ընդլայնման անհրաժեշտություն
գ Հրապարակայնության ապահովման և իրազեկության մակարդակի բարձրացման անհրաժեշտություն
գ Դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության անհրաժեշտություն
Նպատակ
գ Ապահովել քաղաքապետարանի կողմից մատուցվող ծառայությունների բարձր որակ և հրապարակայնություն
գ Սերտացնել Համայնք - ՏԻՄ – Միջազգային կազմակերպություններ կապը
5. ՀԱՄԱՅՆՔԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Աղյուսակ 2. Համայնքի 2007-2008թթ. բյուջեների մուտքերի ցուցանիշները եւ 2009-2012թթ. բյուջեների մուտքերի կանխատեսումը
հազար դրամ
No ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ 2007 թ. փաստ 2008 թ. փաստ 2009 թ կանխատեսում 2010 թ կանխատեսում 2011 թ կանխատեսում 2012 թ կանխատեսում
ԸՆԴԱՄԵՆԸ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ 274877.6 251147.7 318096.8 348580.6 371281.1 396640.9
1 ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ 41938.2 44595.2 54000.0 59400.0 63558.0 68007.1
1,1 Հողի հարկ 2998.3 6505.0 14000.0 15400.0 16478.0 17631.5
1,2 Գույքահարկ 38939.9 38090.2 40000.0 44000.0 47080.0 50375.6
2 ՏՈՒՐՔԵՐ 8676.8 9946.9 12000.0 13200.0 14124.0 15112.7
2,1 Պետական տուրքեր 7008.5 7231.3 9000.0 9900.0 10593.0 11334.5
2,2 Տեղական տուրքեր 1668.3 2715.6 3000.0 3300.0 3531.0 3778.2
3 ՈՉ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ 13230.7 12848.1 18398.3 20238.1 21654.8 23170.6
3,1 Գույքի և հողի վարձակա լության վճարներ 7285.5 4796.6 8891.8 9781.0 10465.6 11198.2
3,2 Վարչական իրավախախ տումներից եկամուտներ 44.4 589.6 1000.0 1100.0 1177.0 1259.4
3,3 Տեղական վճարներ 568.0 532.9 800.0 880.0 941.6 1007.5
3,4 Պատվիրակված լիազ. ֆինանս.մուտքեր 5327.8 6929.0 7706.5 8477.2 9070.6 9705.5
3,5 Առանց պետ տուրքի գանձ. ծառ. դիմաց ստաց. վճարներ 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0
3,6 Այլ ոչ հարկային եկամուտներ 5.0 0.0 0.0 0.0 0.0 0.0
3,7 Վարչ. բյուջեի պահուստային ֆոնդ. ֆոնդային բյուջե հատկացում 6929.8 8489.8 45000.0 49500.0 52965.0 56672.6
4 ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ 50035.5 11615.6 10296.3 10000.0 9000.0 9000.0
4,1 Համայնքի սեփականություն համարվող գույքի օտարումից մուտքեր 50035.5 11615.6 10296.3 10000.0 9000.0 9000.0
5 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ 154066.6 172141.9 223402.2 245742.4 262944.4 281350.5
5,1 Դոտացիա 152066.6 172141.9 223402.2 245742.4 262944.4 281350.5
5,2 Սուբվենցիա 2000.0 0.0 0.0 0.0 0.0 0.0
Տարեսկզբի ազատ մնացորդ 21492.7
*) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացվող գումարը չի մտնում բյուջետային ընդհանուր եկամուտների մեջ
6. ՀԱՄԱՅՆՔԻ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼ ԾՐԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԱՄՓՈՓՈՒՄ
Այս բաժնում տրվում է համայնքի կողմից որոշված կապիտալ ծրագրերի գնահատման չափանիշների ցանկը: Աղյուսակ 3-ում տրված է գնահատման չափանիշների ցանկի օրինակ, որը համայնքները կարող են օգտագործել կապիտալ ծրագրերի գնահատման իրենց չափանիշները սահմանելիս:
Աղյուսակ 3. Կապիտալ ծրագրերի գնահատման չափանիշների ցանկ
1. Հանրության աջակցություն
2. Ուղղակի եւ անուղղակի շահառուների թիվ
3. Տնտեսական զարգացում, աշխատատեղերի ստեղծում
4. Հարատեւություն (կենսունակություն)
5. Ազդեցություն անապահով խավերի վրա, աղքատության նվազեցում
6. Ազդեցություն բնական շրջակա միջավայրի վրա
7. Հիմնական միջոցների պահպանում
8. Համայնքի կարողությունների հզորացում
9. Ֆինանսական ազդեցությունը համայնքի հետագա տարիների բյուջեների վրա
10. Այլ չափանիշներ
Աղյուսակ 4. Քառամյա ծրագրում ընդգրկելու համար առաջարկվող կապիտալ ծրագրերի ցանկ
Հ/Հ
Ծրագրի անվանումը Ծրագրի արժեքը
(հազ. դրամ)
1. Քաղաքապետարանի վարչական շենքի կապ. վերանորոգում և ջեռուցման համակարգի կառուցում 19548.5
2. Արվեստի դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում 15000,0
3. Թիվ 4 մանկապարտեզի կապ. վերանորոգում 10000.0
4. Մշակույթի տան կապ. վերանորոգում 77500.0
5. Ուսուցողական կենտրոնի լոկալ ջեռուցման անցկացում 7000.0
6. Արծվաքարի ակումբի կապ. նորոգում 20000.0
7. Քաղաքային այգիների կառուցում 12000.0
8. Համայնքային ենթակայության ճանապարհների հիմնանորոգում 135000.0
9. Մանկական այգու կառուցում 7000.0
10. Բնակելի շենքերի թեք տանիքների և մուտքերի կապիտալ վերանորոգում 30140.5
11. Աղբահանության բարելավում 21000.0
12. Կենտրոնական հրապարակի կապ. վերանորոգում 40000.0
Աղյուսակ 5. Կապիտալ ծրագրերի առաջնահերթությունների որոշում
Աղյուսակ 4-ում տրված կապիտալ ծրագրերի առաջնահերթությունները սահմանվում են նախապես որոշված չափանիշների եւ բալային համակարգի կիրառմամբ´ ըստ աղյուսակ 5-ի:
Հ/հ Ծրագրի անվանումը Ծրագրի արժեքը (հազ. դրամ)
Գնահատման չափանիշներ ¥0-10 բալ¤
Ընդամենը
1. Քաղաքապետարանի վարչական շենքի կապ. վերանորոգում և կաթսայատան կառուցում 19548.5
2. Արվեստի դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում 15000,0
3. Թիվ 4 մանկապարտեզի կապ. վերանորոգում 10000.0
4. Մշակույթի տան կապ. վերանորոգում 77500.0
5. Ուսուցողական կենտրոնի լոկալ ջեռուցման անցկացում 7000.0
6. Արծվաքարի ակումբի կապ. նորոգում 20000.0
7. Քաղաքային այգիների կառուցում 12000.0
8 Համայնքային ենթակայության ճանապարհների հիմնանորոգում 135000.0
9 Մանկական այգու կառուցում 7000.0
10 Բնակելի շենքերի թեք տանիքների և մուտքերի կապիտալ վերանորոգում 30140.5
11 Աղբահանության բարելավում 21000.0
12 Կենտրոնական հրապարակի կապ. վերանորոգում 40000.0
Ոլորտային կապիտալ ծրագրի ձեւ
__________________________________________________________________________________
(Ոլորտի անվանումը)
___________________________________________________________________________________________
(Ծրագրի անվանումը)
___________________________________________________________________________________________
(Ծրագրի իրականացման համար համայնքի պատասխանատու ստորաբաժանումը)
Ծրագրի ընդհանուր արժեքը _______________ հազար դրամ
Ծրագրի տեսակը կամ գնվող ապրանքը
Վերանորոգում Վերականգնում Ընդլայնում Փոխարինում Նորը
Ծրագրի հիմնավորումը ______________________________________________________________________
__________________________________________________________________________________________
__________________________________________________________________________________________
__________________________________________________________________________________________
__________________________________________________________________________________________
__________________________________________________________________________________________
__________________________________________________________________________________________
__________________________________________________________________________________________
Ծրագրի նպատակները ______________________________________________________________________
__________________________________________________________________________________________
__________________________________________________________________________________________
__________________________________________________________________________________________
Ծրագրի խնդիրները _________________________________________________________________________
__________________________________________________________________________________________
__________________________________________________________________________________________
__________________________________________________________________________________________
__________________________________________________________________________________________
__________________________________________________________________________________________
Ծրագրի իրականացման ժամանակացույցը
Հ/հ
Ծրագրի իրականացման քայլերը / գործողությունները Ամիսներ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
1.
2.
3.
4.
5.
6.
7.
Ծրագրի ակնկալվող արդյունքները _____________________________________________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
___________________________________________________________________________________________
Կապը այլ ծրագրերի հետ _____________________________________________________________________
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
Ծրագրի բյուջեն
Հհ Ծրագրի ծախսերը Կանխատեսվող ժամանակահատվածը
2009 2010 2011 2012 Ընդամենը
ԸՆԴԱՄԵՆԸ ԾՐԱԳՐԻ ԾԱԽՍԵՐ (Ա Բ)
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
Բ. ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ
1. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
1.1 Շենքեր եւ շինություններ
-Շենքերի եւ շինությունների ձեռք բերում
-Շենքերի եւ շինությունների կառուցում
-Շենքերի եւ շինությունների կապիտալ վերանորոգում
1.2 Մեքենաներ եւ սարքավորումներ
-Տրանսպորտային սարքավորումներ
-Վարչական սարքավորումներ
-Այլ մեքենաներ եւ սարքավորումներ
1.3 Այլ հիմնական միջոցներ
-Աճեցվող ակտիվներ
-Ոչ նյութական հիմնական միջոցներ
-Գեոդեզիական քարտեզագրական ծախսեր
-Նախագծահետազոտական ծախսեր
2. ՊԱՇԱՐՆԵՐ
-Համայնքային նշանականության ռազմավարական պաշարներ
-Նյութեր եւ պարագաներ
-Վերավաճառքի համար նախատեսված ապրանքներ
-Սպառման նպատակով պահվող պաշարներ
3. ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԱԿՏԻՎՆԵՐ
4. ՉԱՐՏԱԴՐՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐ
-Հող
-Ընդերքային ակտիվներ
-Այլ բնական ծագում ունեցող ակտիվներ
-Ոչ նյութական չարտադրված ակտիվներ
Հհ Ծրագրի ֆինանսավորման աղբյուրները Կանխատեսվող ժամանակահատվածը
2009 2010 2011 2012 Ընդամենը
ԸՆԴԱՄԵՆԸ ԾՐԱԳՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
1. Ֆոնդային բյուջեի սեփական եկամուտներ
2. Կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ
Այլ պետությունների ՏԻՄ-երից
Միջազգային կազմակերպություններից
3. Կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ
Պետական բյուջեից նպատակային հատկացումներ
ՀՀ այլ համայնքներից պաշտոնական դրամաշնորհներ
4. Պետական բյուջեից վարկ
5. Առեւտրային բանկից վարկ
6. Համայնքային արժեթղթերի թողարկումից
7. Մասնավոր հատվածի ներդրումներ
8. Բնակչության ներդրումներ
9. Այլ
Հհ Ծրագրի ազդեցությունը վարչական բյուջեի վրա Կանխատեսվող ժամանակահատվածը
2009 2010 2011 2012 Ընդամենը
1. Վարչական բյուջեի եկամուտներ
2. Վարչական բյուջեի ծախսեր
Հաշվեկշիռ (եկամուտներ – ծախսեր)
Այս բաժնի վերջում կազմվում է ոլորտային կապիտալ ծրագրերի ամփոփագիրը´ ըստ աղյուսակ 6-ի:
Աղյուսակ 6. Ոլորտային կապիտալ ծրագրերի ամփոփագիր
Հ/հ Ծրագրի անվանումը Չափի միավորը Աշխատանքի
ծավալը Ծրագրի արժեքը
(հազ. դրամ) Ծրագրի կատարումն ըստ տարիների Ֆինանսավորման աղբյուրները
2009 2010 2011 2012 Համայնքի բյուջե Դոնոր կազմ.-եր Պետբյուջե, այլ
1.
2.
3.
4.
5.
6.
7.
Ընդամենը
7. ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Հ/հ Ցուցանիշներ Չափի միավոր 2007թ.
փաստ. 2008թ.
փաստ. 2009թ.
կանխ. 2010թ.
կանխ. 2011թ.
կանխ. 2012թ.
կանխ.
1 2 3 5 6 7 8 9 10
1. Համայնքի վարչական տարածքը հա
2. Բնակչության թիվը հազ. մ.
3. Բնակելի շենքերի ընդհանուր թիվը շենք
ընդհանուր մակերեսը հազ.քմ
բնակարանների թիվը բնակար.
4. Վթարային շենքերի թիվը, այդ թվում´ շենք
II կարգի վթարային շենքեր - // -
III կարգի վթարային շենքեր - // -
IV կարգի վթարային շենքեր - // -
5. Վերելակային տնտեսություն
Վերելակով շենքերի թիվը շենք
Վերելակների ընդհանուր թիվը հատ
Գործող վերելակների թիվը - // -
6. Ավտոտնակների թիվը հատ
7. Համատիրությունների թիվը հատ
8. Լիազորագրային կառավարման անցած բնակելի շենքերի թիվը շենք
9. Տեղափոխվող աղբի քանակը տոննա
այդ թվում´ բնակչությունից
10. Սանիտարական մաքրման եւ աղբահանության մեքենայական պարկի մեքենա-մեխանիզմների քանակը միավոր
11. Սանիտարական մաքրման տարածքը հա
12. Մեքենայական պարկի տեխնիկական պատրաստականության օգտակար գործողության գործակիցը գոր-
ծակից
13. Ոռոգման ցանցի երկարությունը կմ
14. Ոռոգելի տարածքի մակերեսը հա
15. Մեկ բնակչին ընկնող կանաչ տարածքը քմ
16. Ներհամայնքային փողոցների եւ ճանապարհների երկարությունը կմ
17. Ներհամայնքային փողոցների եւ ճանապարհների մակերեսը հազ.քմ
18. Առեւտրի եւ սպասարկման
օբյեկտների թիվը, այդ թվում´
հատ
առեւտրի օբյեկտներ
Ժ. 24-ից հետո աշխատող օբյեկտներ
բենզինի լիցքավորման կետեր
գազի լիցքավորման կետեր
19. Համայնքի սեփականություն համարվող հողերի մակերեսը հա
20. Պետական պահուստային հողերի մակերեսը հա
Պահուստային հողերի օգտ. մակարդակը %
21. Բնակարանի կարիքավոր ընտանիք. թիվը ընտ.
22. Նախադպրոցական հիմնարկների թիվը հատ
զբաղեցրած հողատարածքը հազ.քմ
շենքերի տարածքը քմ
երեխաների թիվը մարդ
խմբերի թիվը խումբ
23. Հանրակրթական դպրոցների թիվը հատ
աշակերտների թիվը մարդ
24. Երաժշական դպրոցների թիվը հատ
սովորողների թիվը մարդ
բաժինների թիվը բաժին
խմբերի թիվը խումբ
25. Մարզադպրոցների թիվը հատ
երեխաների թիվը մարդ
մարզաձեւերի թիվը հատ
խմբերի թիվը խումբ
26. Արտադպրոցական հիմնարկների թիվը հատ
երեխաների թիվը մարդ
խմբերի թիվը խումբ
27. Մշակութային հիմնարկների թիվը հատ
երեխաների թիվը մարդ
խմբերի թիվը խումբ
28. Հիվանդանոցների թիվը հատ
մահճակալների թիվը հատ
29. Պոլիկլինիկա-ամբուլատորիաների թիվը հատ
այցելուների թիվը մարդ
30. Անապահով ընտանիքների թիվը ընտ.
31. Կենսաթոշակառուների թիվը մարդ
32. Հաշմանդամների թիվը մարդ
33. Պատերազմի եւ աշխ. վետերանների թիվը մարդ
34. Գործազուրկների թիվը մարդ
35. Փախստականների թիվը մարդ
36. Ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվը
ընտ.
37. Բնակչության մեկ շնչին ընկնող բյուջետային եկամուտը հազ.
դրամ
38. Սեփական եկամուտների տեսակարար կշիռը համայնքի բյուջեի ընդհանուր եկամուտների մեջ
%
39. Կապիտալ ծախսերի տեսակարար կշիռը բյուջեի ընդհանուր ծախսերի մեջ
%
այդ թվում´ սեփական միջոցների հաշվին %
40. Համայնքի բյուջեի եկամուտների փաստացի կատարողականը ճշտված պլանի նկատմամբ
%
41. Համայնքի բյուջեի ծախսերի փաստացի կատարողականը ճշտված պլանի նկատմամբ
%
42. Համայնքի աշխատողների աշխատա-վարձերի տեսակարար կշիռը բյուջեի ընդհանուր ծախսերի մեջ
%
43. Համայնքի աշխատողների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների տեսակարար կշիռը բյուջեի ընդհանուր ծախսերի մեջ
%
44. Այլ ցուցանիշներ
45. Այլ ֆինանսական ցուցանիշներ
ԵԶՐԱՓԱԿՈՒՄ
ՀԱՎԵԼՎԱԾ 1
_____________ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
ՀԱՎԵԼՎԱԾ 2
______________ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ
ՀԱՎԵԼՎԱԾ 3
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
համայնքի 2009-2012թթ. զարգացման քառամյա ծրագրի մշակման, քննարկման եւ հաստատման
(օրինակելի ձեւ)
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հոդված 53-ի, համայնքի ղեկավարը Եռամյա ծրագրի մշակման կազմակերպման գործընթացը սկսում է համայնքի նորընտիր ավագանու լիազորությունների ստանձման օրվանից եւ ներկայացնում է նրա հաստատմանը եռամսյա ժամկետում:
Ժամկետը Աշխատանքները Պատասխանատուն
1-ին շաբաթ Համայնքի ղեկավարի որոշմամբ (կարգադրությամբ) ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում (ավագանու 2-3 անդամների, աշխատակազմի համապատասխան մասնագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ընդգրկմամբ), հանձնաժողովի նախագահի եւ անդամների հրահանգավորում, ժամանակացույցի հաստատում Համայնքի ղեկավար, աշխատակազմի քարտուղար
2-րդ շաբաթ Համայնքի զարգացման քառամյա ծրագրի մշակման եւ ընդունման մեթոդական ցուցումների եւ հայտերի ձեւերի կազմում, համայնքի ղեկավարի կողմից դրանց հաստատում, դրանց պատճեների տրամադրում աշխատակազմի բաժիններին, ենթակա կազմակերպություններին, մասնավոր եւ հասարակական հատվածների շահագրգիռ կազմակերպություններին Ժամանակավոր հանձնաժողով, աշխատակազմի քարտուղար
3-րդ շաբաթ Ըստ առանձին ոլորտների համայնքի իրավիճակի վերլուծություն եւ գնահատում, կարիքների եւ հիմնախնդիրների բացահայտում, փաստաթղթավորում եւ ներկայացում ժամանակավոր հանձնաժողովին Աշխատակազմի բաժիններ, ենթակա կազմակերպություններ, շահագրգիռ այլ կազմակերպություններ
4-րդ շաբաթ Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրում, ներկայացնողների հետ քննարկում, համայնքի ՈՒԹՀՎ (SWOT) վերլուծություն, համայնքի իրավիճակի գնահատման ամփոփ փաստաթղթավորում Ժամանակավոր հանձնաժողով
5-րդ շաբաթ Համայնքի իրավիճակի, կարիքների եւ հիմնախնդիրների շուրջ հանրային քննարկման կազմակերպում, առաջարկությունների ընդունում Ժամանակավոր հանձնաժողով
6-րդ շաբաթ Համայնքի ֆինանսական միջոցների վերլուծություն, կանխատեսում եւ ներկայացում ժամանակավոր հանձնաժողովին Ֆինանսական բաժին
7-րդ շաբաթ Համայնքի ըստ առանձին ոլորտների առաջնահերթ նպատակների առաջադրում, կոնկրետ խնդիրների ձեւակերպում, կապիտալ ծրագրերի հայտերի կազմում, հիմնական ցուցանիշների գնահատում եւ ներկայացում ժամանակավոր հանձնաժողովին Աշխատակազմի բաժիններ, ենթակա կազմակերպություններ, շահագրգիռ այլ կազմակերպություններ
8-րդ շաբաթ Ներկայացված փաստաթղթերի եւ հայտերի ուսումնասիրում, ներկայացնողների հետ քննարկում եւ ամփոփում Ժամանակավոր հանձնաժողով
9-րդ շաբաթ Համայնքի զարգացման ռազմավարության եւ հիմնական նպատակների սահմանում, կապիտալ ծրագրերի գնահատման չափանիշների սահմանում, դրանց հիման վրա առաջարկված կապիտալ ծրագրերի առաջնահերթությունների որոշում, կապիտալ ծրագրերի ձեւակերպում եւ ամփոփում Ժամանակավոր հանձնաժողով
10-րդ շաբաթ Համայնքի զարգացման քառամյա ծրագրի նախագծի նախնական տարբերակի կազմում եւ ներկայացում համայնքի ղեկավարին Ժամանակավոր հանձնաժողով
11-րդ շաբաթ Համայնքի զարգացման քառամյա ծրագրի նախագծի քննարկում համայնքի ղեկավարի աշխատակազմում, փոփոխությունների եւ լրացումների կատարում Համայնքի ղեկավար, ժամանակավոր հանձնաժողով
12-րդ շաբաթ Համայնքի զարգացման քառամյա ծրագրի նախագծի հանրային քննարկում, առաջարկությունների ընդունում, փոփոխությունների եւ լրացումների կատարում, նախագծի վերջնական տարբերակի´ օրենքով սահմանված կարգով համայնքի ավագանու անդամներին ներկայացում Համայնքի ղեկավար, աշխատակազմի քարտուղար, ժամանակավոր հանձնաժողով
13-րդ շաբաթ Համայնքի ավագանու նիստի անցկացում, համայնքի զարգացման քառամյա ծրագրի նախագծի քննարկում եւ հաստատում Համայնքի ավագանի, ղեկավար, աշխատակազմի քարտուղար
5. Համայնքի ֆինանսական միջոցների վերլուծություն եւ կանխատե-սում
6. Համայնքի ոլորտային կապիտալ ծրագրերի ձեւակերպում եւ ամփոփում
7. Համայնքի զարգացման քառամյա ծրագրի հիմնական ցուցանիշները
Եզրափակում
Հավելված 1. Համայնքի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքը
Հավելված 2. Համայնքի սեփականություն համարվող գույքի ցանկը
Հավելված 3. Համայնքի 2009-2012թթ. զարգացման քառամյա ծրագրի մշակման, քննարկման եւ հաստատման ժամանակացույցը