ՄԱՐԶԱԴՊՐՈՑ


Գավառի մարզադպրոցը /մարզակառույցը/ հիմնադրվել է 1971թ.:
Մարզադպրոցը իր կենսագրության տարիներին ունեցել է հաջողություններ հետևյալ մարզաձևերից. վազք, ըմբշամարտ, բասկետբոլ, հեծանվային սպորտ, մինի Ֆուտբոլ:
1971-1976թ.թ. մարզադպրոցը տնօրինել է Գրիշա Ափրոյանը /բասկետբոլիստ/:
Բասկետբոլի պատանեկան հավաքականը երկու անգամ անընդմեջ մասնակցել է ԽՍՀՄ առաջնություններին /մինի բասկետբոլ, մարզիչ Վահան Սարգսյան/:
1975թ. դառնալով Հայաստանի չեմպիոն, մեր բասկետբոլիստները Անապա քաղաքում կայացած մինի բասկետբոլի առաջնությանը գրավել են հինգերորդ տեղը:
1976թ. կրկին դառնալով Հայաստանի չեմպիոն, մեր բասկետբոլիստները Տիրապոլում կայացած առաջնությանը գրավում են պատվավոր II տեղը:
 այդ և նախորդ տարիներին մարզադ‎պրոցի ըմբշամարտիկները տարբեր առաջնություններում ունեցել են լավագույն ցուցանիշներ /Սերյոժա Հասասյան, Գառնիկ Բալագոզյան, Ռա‎ֆիկ Սաքեյան, Հրաչիկ Պիպոյան/:
ԽՍՀՄ հանրապետությունների ամենատարբեր վազքուղիներով է վազել Սերգեյ Ղազանչյանը /մարզադպրոցի տնօրեն 1976-1986թ.թ./, ինչպես նաև իր սաները:
 1983թ. որդին´ Վարդան Ղազանչյանը դարձել է Հայաստանի չեմպիոն /կրոսավազք/:
Հեծանվային սպորտի բազում մրցաշարերի են մասնակցել մեր հեծանվորդները:
ԽՍՀՄ հեծանվային սպորտի վարպետության թեկնածու Ռա‎ֆիկ Սուբնիշանյանը /մարզադպրոցի տնօրեն 1986-1993թ.թ./, Կարո Տոնոյանը, Ժորա Շանոյանը մասնակցել են Մոլդավիայում կայացած գյուղական մարզիկների «Կոլոս» հեծանվային մարաթոնին և ստացել լավագույն արդյունքներ:
Մարզադպրոցի բռնցքամարտի պատմության մեջ առանձնահատուկ կարելի է նշել Դանտես Կևեյանի անունը:
ՀՀ մինի ‎ֆուտբոլի ֆեդերացիային առաջիններից մեկը անդամագրվել է  մեր մարզադպրոցի ‎ֆուտբոլային թիմը: Մասնակցելով ՀՀ ամենամյա բաց առաջնություններին, ունենալով բարձր ցուցանիշներ, բազմիցս մասնակցել եմ ԱՊՀ երկրների բաց առաջնություններին:
 Երկար տարիների ընդմիջումից հետո 2005թ. մարզադպրոցը ենթարկվեց հիմնանորոգման, Կառավարության ‎ֆոնդից տրամադրված միջոցներով:
2006թ. մարտի 28-ից մարզադպրոցը ղեկավարում է  Դավիթ Ասոյանը, ծանրամարտի սպորտի վարպետ: Նրա աշխատանքային գործունեությունը մարզադպրոցի պատմության մեջ կմնա որպես լավագույն տնօրենի: Տնօրենի հետևողական աշխատանքի շնորհիվ մարզադպրոցը 6 անգամ ենթարկվեց մասնակի նորոգման /հիմնանորոգումից մնացած թերություն/
Մարզադպրոցում ավելացել են գործոց մարզաձևերը, ինչպես նաև մարզադպրոցը համալրվել է գրասենյակային գույքով և մարզագույքով:
Մարզադպրոցի ‎ֆուտբոլային թիմը դարձել է 2006-2007թ. ՀՀ մինի ֆուտբոլի առաջնության երկրորդ մրցանակակիր: Մեր վոլեյբոլիստները 2006թ. ՀՀ պատանիների առաջնությունում գրավել են առաջին տեղը:
Մեր ‎ֆուտբոլիստները 2007-2008թ.թ. ՀՀ մինի ֆուտբոլի մինչև 15 տարեկանների առաջնության առաջին տեղի հավակնորդներն են:
Մարզադպրոցի լավագույն մարզիչներն են´ Սամվել Աթոյանը, Ստյոպա Սարգսյանը, Կարեն Դավթյանը:

Powered by Yweb All rights Reserved. Copyright© 2010