ԳԱՎԱՌԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՀՈԱԿ

1945թ. Նոր Բայազետում բացվեց երաժշտական դպրոց´ համաքաղաքացի Կարո Մուսոյանի նախաձեռնությամբ: Դպրոցը գործեց իր ավանդույթներով և սովորություններով, որոնք շարունակվեցին և հասան մինչև մեր օրերը: Այժմ դպրոցը կոչվում է Հ. Թալալյանի անվամբ: Դպրոցը անցել է երկար ճանապարհ, ունեցել է հազարից ավելի շրջանավարտներ, որոնք ավարտելով դպրոցը, իրենց ուսումը շարունակել են բարձրագույն ուսումնական հաստատություններում, և ավարտելով այն´ աշխատել են իրենց հարազատ դպրոցում: Տարիների ընթացքում դպրոցը ձեռք է բերել բավականին առաջխաղացում և հաջողություններ: Դպրոցը եղել է մարզային երաժշտական դպրոցների փոխանակման և մեթոդական կենտրոն, մասնակցել է բազմաթիվ քաղաքային, մարզային, հանրապետական մրցույթ-փառատոնների` ունենալով մեծ հաջողություններ:
Դպրոցում գործում են դաշնամուրային, ջութակի, դուդուկի, շվիի, կլառնետի, վոկալի, դհոլի, պկուի, կիթարի, քանոնի, թառի և սինթեզատորի բաժիններ,  իսկ դպրոցում սովորող  աշակերտները ջանք չեն խնայում իրենց լավ սովորելով բարձր մակարդակի վրա պահել դպրոցի անունը:
Դպրոցում գործում են վոկալ – գործիքային և փոքրիկների ժողգործիքնեի համույթներ, երգչախումբ և մանկապատանեկան երաժշտական թատերական խումբ, որը արդեն բեմականացրել է Գենադի Գլադկովի <Բրեմենյան երաժիշտներ>, Մարկ և Հելլեն Ջոնսոնի <Ալիսան հրաշքների աշխարհում> մյուզիքլները; Մանկապատանեկան երաժշտական թատերախումբը մասնակցել է <Նռան հատիկ>, <Հազարան բլբուլ> հանրապետական փառատոններին և ար=անացել պատվավոր մրցանակների;
Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցը մարզում համարվում է հենակետային, այստեղ պարբերաբար կազմակերպվում են մեթոդական դաս- պարապմունքներ, վարպետաց դասեր, որոնք նպաստում են մարզի երաժիշտների մասնագիտական որակի բարձրացմանը: Դպրոցը ունի շենքային բավարար պայմաններ, համապատասխան երաժշտական գործիքներ կահավորված է և ապահովված ջեռուցմամբ; Դպրոցի տնօրենն է Արփինե Զարգարյանը, էլ հասցե` zargaryanarpine@rambler.ru;
Դպրոցը գտնվում է Գավառ քաղաքի Սայադյան 100 հասցեում;

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx