ԳԱՎԱՌԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ՀՈԱԿ

<<Գավառ քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում>> ՀՈԱԿ-ը ստեղծվել և գործում է 2009 թվականի փետրվար ամսից՝ Գավառ համայնքի ավագանու որոշմամբ: Կազմակերպությունը իրականացնում է համայնքի աղբահանության, սանմաքրման, կանաչապատման, լուսավորության ցանցի ընդլայնման և պահպանման, համայնքի բարեկարգման և այլ աշխատանքներ:
Համայնքի աղբահանությունը արդյունավետ իրականացնելու համար համայնքի տարածքը բաժանված է 6 երթուղիների , որոնցից յուրաքանչյուրը,համաձայն նախօրոք կազմված և հաստատված գրաֆիկի, սպասարկվում է պատասխանատու աղբատար ավտոմեքենայի վարորդի և համապատասխան բանվորների կողմից: Հայանքում առկա է 70 բազմաբնակարան շենք, մնացած քաղաքացիները բնակվում են անհատական տնտեսություններում:
Համայնքի աղբահեռացումն իրականացվում է աղբարկղերի միջոցով, որոն տեղադրված են համայնքի փողոցներում, բնակելի շենքերի հարևանությամբ, հասարարկական վայրերում, ինչպես նաև պետական հիմնարկների տարածքներում, որոնք ևս սպասարկվում են կազմակերպության կողմից:
Համայնքի և աղբավայրի միջև հեռավորությունը կազմում է 7.5 կմ. Յուրաքանչյուր երթուղու պատասխանատու խումբը, մինչև աղբահանության իրականացումը, առավոտյան 3-4 ժամ զբաղվում է քաղաքի սանմաքրման աշխատանքներով, այնուհետև՝ կատարում աղբահեռացման աշխատանքներ և իրականացնում օրական 1 կամ 2 երթուղի ՝ դեպի աղբավայր:
Աղբարկղերի դատարկման հաճախականությունը բազմաբնակարան շենքերում կատարվում է ամեն օր, իսկ մասնավոր սեկտորում՝ 2 օրը մեկ անգամ: Օրական աղբավայր է տեղափոխվում շուրջ 15 տոննա աղբ: Համայնքում տեղադրված աղբարկղերը պարբերաբար լվացվում են, իրականացվում են ընթացիկ նորոգումներ և հաճախակի փոխարինվում են նոր աղբարկղերով:
Աղբավայր տանող ճանապարհը բարեկարգ է: Տարին 2 անգամ կատարվում է աղբավայրի մաքրման աշխատանքներ:
Համայնքի աղբահանության և սամաքրման աշխատանքներն իրականացվում են քաղաքապետարանի ֆինանսավորմամբ: Հաճախակի թարմացվում է ՀՈԱԿ-ի կողմից շահագործվող քաղաքապետարանին պատկանող ավտոտրանսպորտային պարկը:
2009 թվականին կազմակերպությունն ուներ 3 աղբատար, 1 ինքնաթափ ավտոմեքենա: Այսօր ՀՈԱԿ-ն ունի 4 աղբատար, 3 բեռնատար, 1 կամազ, 2 զիլ 1 ավտոաշտարակ, 1 ջրցան, 1 ավտոաշտարակ ավտոմեքենաներ և 4 տրակտորներ:
Ոլորտում իրականացված բարեղիղճ և որակյալ աշխատանքքի համար Գավառ քաղաքը 2012 և 2014 թվականներին կառավարության կողմից <<Մաքուր համայնք>> անվանակարգում արժանացել է մրցանակների:ՀՈԱԿ-ի տնօրեն` Յուրա Մինասյան,  էլ. հասցե` asubnishanyan@gmail.com:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx