ԳԱՎԱՌԻ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀՈԱԿ

Գավառի Ուսուցողական կենտրոնը գործում է 1923 թվականից: Կենտրոնը գտնվում է քաղաքի կենտրոնական մասում, քաղաքապետարանի հարևանությամբ, Զորավար Անդրանիկի 29 հասցեում: Ուսուցողական կենտրոնը արտադպրոցական հաստատություն է, որում ներկա պահին գործում են 10 խմբակներ. հելունագործության, շախմատի, նկարչական, երգի , դաշնամուրի, անգլերենի , համակարգչային, կերպարվեստի և խոսքի զարգացման: Կենտրոնի սաները մասնակցել և մասնակցում են ոչ միայն քաղաքային , այլև մարզային, Երևանում կայացած միջոցառումներին , ցուցահանդեսներին: Ստեղծված և ցուցադրված ձեռարվեստի նմուշները բարձր են գնահատվել մասնագետների կողմից` արժանանալով բազմապիսի խրախուսանքների; Շենքը վերանորոգված է, ապահովված ջեռուցմամբ;Ուսուցողական կենտրոնում մշտապես կազմակերպվում են միջոցառումներ, ցուցահանդեսներ, իսկ ավանդական տոները նշվում են յուրովի: Կենտրոնի սաները իրենց պատրաստվածությամբ աչքի են ընկել «Մեկ ազգ , մեկ մշակույթ» համահայկական փառատոնին, մասնակցել «Բարի գործ, բարի կամք» փառատոնին:Նրանց ձեռքի աշխատանքները ներկայացվել են «Պատանի ստեղծագործողների» ցուցահանդեսում, «Ստեղծագործողների մարզային» փառատոնին:Ուսուցողական կենտրոնը ունի իր նշանաբանը. « Շնորհք , Միտք , Աշխատանք», որով առաջնորդվում են աշխատակիցները և սաները : Կենտրոնի տնօրեն՝ Մարիա Ղասաբօղլյան,  էլ. հասցե`naira.manukyan1982@mail.ru:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10012352@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Ի լրումն՝ http://130.193.121.177/Pages/Home/Default.aspx