ՈՒսուցողական կենտրոն
Գավառի Ուսուցողական կենտրոնը (նախկինում Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն) գործում է 1923 թվականից:
Խորհրդային տարիներին ակտիվ պիոներական աշխատանք է ծավալել : Աշխատանքային տարիների ընթացքում կենտրոնն հարուստ փորձ է կուտակել, մեծ դեր խաղացել երեխաների գեղագիտական դաստիարակության, հայկական ազգային ձեռարվեստի պահպանման , սերնդից սերունդ հոգևոր արժեքները փոխանցելու գործում: Գավառի Ուսուցողական կենտրոնը գտնվում է քաղաքի կենտրոնական մասում , Զորավար Անդրանիկ 17 հասցեում: Նախկին Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը արտադպրոցական մի հաստատություն էր, որում գործում էին երգի , պարի , ձեռագործության, հետագայում տուրիստական ,
գրական , երաժշտական , կար ու ձևի խմբակներ , որոնցում ընդգրկվում էին միմիայն շնորհալի երեխաներ : Կենտրոնը միշտ էլ եղել է համայնքի ուշադրության կենտրոնում և ֆինանսավորվել է համայնքի կողմից :
2000 թվականին շենքը վերանորոգվեց «Փրկեցեք երեխաներին» կազմակերպության կողմից: Վերանորոգումից հետո Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը վերանվանվեց ՈՒսուցողական կենտրոն: Ներկայումս կենտրոնում գործում են 20 խմբակներ. ձեռարվեստի (շյուղ,հելուն . ասեղ) , փափուկ խաղալիքների , խոհարարական , շախմատի , պարի , երգի , դաշնամուրի , տիկնիկային , հաշվողական տեխնիկայի, տնային զարդարանքների , անգլերենի , հագուստի մոդելավորման , 4-6 տարեկան երեխաների համար գեղագիտական դաստիարկության :
ՈՒսուցողական կենտրոնում աշխատում են բանիմաց , հմուտ , ստեղծագործական կարողություններով օժտված մանկավարժ – խմբակավարներ :Նրանցից շատերն ունեն բարձրագույն կրթություն: Կենտրոն են հաճախում շուրջ 150 երեխաներ:
ՈՒսկենտրոնը եղել և մնում է համաքաղաքային բազմաթիվ միջոցառումների անմիջական նախաձեռնողն ու կազմակերպիչը : Ակտիվորեն է մասնակցել ցուցահանդեսներին : Ստեղծված և ցուցադրված ձեռարվեստի նմուշները բարձր են գնահատվել մասնագետների կողմից ´ արժանանալով խրախուսանքի , հեղինակային պարգևատրումների , գովասանագրերի: Մասնակցել է ոչ միայն քաղաքային այլև մարզային , Երևանում կայացած միջոցառումներին, ցուցահանդեսներին , ցուցահանդես – վաճառքներին: Եղել են պատվիրատուներ Հայաստանից , արտասահմանից:
Հաշվողական տեխնիկային խմբակը ևս ակտիվ գործունեություն է
ծավալում :
Խմբակ հաճախող շատ երեխաներ կարողանում են հեշտությամբ օգտվել համակարգչից: Ավարտելով խմբակը կարողանում են աշխատել տարբեր բնագավառներում, որտեղ կարևոր է համակարգչի իմացությունը :
Նկատելի հաջողությունների են հասել շախմատի խմբակի սաները: Նրանք մասնակցել են ոչ միայն քաղաքային այլև մարզային ,հանրապետական մրցումների ´ արժանանալով պատվոգրերի , մրցանակների : Լավագույնն են ճանաչվել մարզում :
Իր ակտիվ գործունեությամբ աչքի է ընկել տիկնիկային խմբակը:
Խմբակի սաները բեմականացրել են հեքիաթներ և տիկնիկային ներկայացումներով հանդես եկել քաղաքի դպրոցներում և մանկապարտեզներում :
Վերջին տարիներին գործում է Գեղագիտական դաստիարակության խմբակը , որտեղ հաճախող 4-6 տարեկան երեխաների մոտ ձևավորվում է գեղագիտական ճաշակ , գեղեցիկը ընկալելու ունակություններ , սովորում են պարային շարժումներ, սեր է դաստիարակվում երաժշտության նկատմամբ:
ՈՒսուցողական կենտրոնն ունի իր հիմնը , տարբերանշանը , նշանաբանը.
« Շնորհք , միտք , աշխատանք » , որով առաջնորդվում են աշխատակիցներն ու երեխաները : Կազմվել է Ուսուցողական կենտրոնի աշխատանքը լուսաբանող բուկլետներ:
Գավառի Ուսուցողական կենտրոնը համագործակցում է դպրոցների , մանկապարտեզների , այլ ուսումնական հաստատությունների հետ :
Ի շնորհիվ քաղաքապետի ուշադրության , Ուսուցողական կենտրոնի ղեկավարության , մանկավարժ - խմբակավարների նվիրվածության , արդյունավետ աշխատանքի , գնալով աճում է հաստատության հեղինակությունն ու ճանաչումը :