ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԻՆԱՆՇԱՆ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի զինանշանը քաղաքի պետական խորհրդանիշներից է:
Կենտրոնում Խալդի´ Ուրարտուի գերագույն եւ ռազմի Աստվածն է: Աջ կողիքն պատկերված աշտարակը խորհրդանշում է ներկայիս Գավառ քաղաքի հիմնադրումը: Ըստ Ռուսա Առաջին թագավորի Գավառնի Բերդի գլուխ ամրոցում թողած արձանագրության/ մ.թ.ա. 728 թ/´ ներկայիս Գավառ քաղաքը կառուցել է Խալդ Աստվածը: Այն պատկերված է ռազմիկի կերպարանքով, կանգնած իր սրբազան արբանյակի´ ահեղ առյուծի մեջքին:
Առյուծը Խալդիի կենդանական խորհրդանիշն է, որն իր մեջ ամբողջացնում է ուժը, հզորությունը եւ իրականությունը: Ձեռքին կենաց ծառն է, որը խորհրդանշում է ամուսնացող զույգի, ընտանիքի եւ տոհմի հավերժության իմաստը:
Խալդի Աստծո աջ կողմում Գեղամա լեռներն են: Ըստ Մովսես Խորենացու, երկիրը, լիճը եւ լեռները կոչվել են Հայկ նահապետի ժառանգներից մեկի´ Գեղամի անունով: Լեռներից վերեւ պատկերված է արեւ, խաչ, իսկ ներքեւում´ ցորենի հասկերն են´ միացած նռնենու ծաղիկով:
Զինանշանի գույներն են ծիրանագույնը, կարմիրը եւ երկնագույնը: